Բաժիններ՝

Իրանի վրա ամերիկա-իսրայելական գրոհների հետևանքով զոհվել է առնվազն 1444 մարդ

Փետրվարի 28-ից ի վեր Իրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 1444, վիրավորվել՝ 18 551 մարդ։ Ինչպես տեղեկանում ենք Al Jazeera-ից, այս մասին հայտնել է Իրանի առողջապահության նախարարությունը։

ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանի դեմ համատեղ ռազմական գործողություն են սկսել փետրվարի 28-ից՝ մեղադրելով Թեհրանին հրթիռային և միջուկային ծրագիրը զարգացնելու համար։ Իրանը հերքել է մեղադրանքները և պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանի երկրներում էներգետիկ օբյեկտներին և ամերիկյան ռազմաբազաներին։

Իսրայելը հայտնել է 12 զոհի մասին։ Ռազմական գործողություններում զոհվել է 7 ամերիկացի զինծառայող։ Եվս 4 ամերիկացի զինվոր զոհվել է Իրաքում լցավորող ինքնաթիռի կործանման հետևանքով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031