Իրանի նախագահը մասնակցել է հանրահավաքին՝ չնայած Թեհրանին hասցվող hարվածներին

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը մասնակցել է ի պաշտպանություն Պաղեստինի կազմակերպված զանգվածային հանրահավաքին՝ Թեհրանին հասցվող հարվածների և ԱՄՆ-ի ու Իսրայելի հետ շարունակվող հակամարտության ֆոնին, հայտնել է նրա մամուլի ծառայությունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։

Իրանի մայրաքաղաքի բնակիչները դուրս են եկել ամենամյա երթի՝ ի պաշտպանություն պաղեստինցիների՝ ի պատիվ Ալ-Քուդսի (Երուսաղեմ) միջազգային օրվա: Հանրահավաքի վայրից ոչ հեռու, որի հիմնական հարթակը Էնգելաբ փողոցն է, պայթյուն է որոտացել: Թղթակցի վկայությամբ՝ հարված է հասցվել միջոցառման անցկացման վայրի հարևանությամբ գտնվող շենքերից մեկին:

Որպես կանոն, Իրանի զանգվածային կարևոր միջոցառումներին մասնակցում են իրանցի բարձրաստիճան քաղաքական գործիչներ: Այս անգամը բացառություն չէր. Թեհրանի կենտրոնում ընթացող երթին մասնակցել են Իրանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին և Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաքչին:

Տեսանյութեր

Լրահոս