Բաժիններ՝

Իրանը հույս ունի, որ BRICS-ը կառուցողական դեր կխաղա Մերձավոր Արևելքի իրադրության կայունացման գործում

BRICS-ն Իրանի շուրջ ընթացիկ իրավիճակում կարող է կառուցողական դեր խաղալ ինչպես Մերձավոր Արևելքում, այնպես էլ ընդհանուր առմամբ աշխարհում իրադրության կայունացման գործում: Այս մասին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Հնդկաստանի իր պաշտոնակից Սուբրամանյամ Ջայշանկարի հետ հեռախոսազրույցի ժամանակ:

«Արաղչին ընդգծել է միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների կողմից Իրանի դեմ սանձազերծված ռազմական ագրեսիայի դատապարտման անհրաժեշտությունը: Նշելով BRICS-ի դերի և կարգավիճակի կարևորությունը՝ որպես բազմակողմ համագործակցության զարգացման հարթակ, նա նշել է, որ այս պահին այդ միավորման կառուցողական դերն անհրաժեշտ է կայունության և անվտանգության պահպանման համար տարածաշրջանային և համաշխարհային մակարդակներում», – մեջբերել է Արաղչիի խոսքն Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը:

BRICS խումբը հիմնադրվել է 2006 թվականին, 2011 թվականին սկզբնական կազմին (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան և Չինաստան) ​​միացել է Հարավաֆրիկյան Հանրապետությունը: Եգիպտոսը, Իրանը, Արաբական Միացյալ Էմիրությունները և Եթովպիան միավորման լիիրավ անդամներ են դարձել 2024 թ. հունվարի 1-ին: 2025 թ. հունվարի 6-ին BRICS-ին է միացել Ինդոնեզիան: 2025 թ. սկզբից պաշտոնապես խմբի գործընկերների կարգավիճակ են ստացել Բելառուսը, Բոլիվիան, Ղազախստանը, Կուբան, Մալայզիան, Թաիլանդը, Ուգանդան և Ուզբեկստանը, իսկ հունվարի 17-ին՝ Նիգերիան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս