Իրանի բալիuտիկ hրթիռների արտադրության ողջ պոտենցիալը nչնչացված է. Հեգսեթ
Իրանին հասցված հարվածներով ոչնչացվել են այդ երկրի՝ բալիստիկ հրթիռների արտադրության հնարավորությունները, հայտարարել է ԱՄՆ ռազմական նախարար Փիթ Հեգսեթը։
«Իրանի բալիստիկ հրթիռների արտադրության ողջ պոտենցիալը ոչնչացված է: Յուրաքանչյուր ընկերություն, որն արտադրում է որևէ բաղադրիչ այդ հրթիռների համար, փաստացի ջախջախված է. շենքերը, համալիրները և գործարանային հոսքագծերը ողջ Իրանում ավերված են: Մենք խոցում և ոչնչացնում ենք այն հրթիռները, որոնք նրանք դեռ ունեն պահեստներում», – պնդում է Պենտագոնի ղեկավարը:



