ԱՄՆ-ը կարող է սկսել ուղեկցել նավերը Հորմուզի նեղուցում. Թրամփ

Միացյալ Նահանգները կարող են անհրաժեշտության դեպքում սկսել առևտրային նավերի ռազմական ուղեկցումը Հորմուզի նեղուցով։ Նման պնդմամբ Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում հանդես է եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Մենք կարող էինք նման բան անել, եթե դրա կարիքը լիներ։ Բայց հուսանք, որ ամեն ինչ լավ կլինի։ Տեսնենք, թե ինչ տեղի կունենա», – նրա խոսքերն է մեջբերել հեռուստաալիքը։

Հիշեցնենք, որ հինգշաբթի օրը Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հայտարարել էր, որ Իրանի իշխանությունները չեն հանելու Հորմուզի նեղուցի շրջափակումը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031