«Դրան հակազդելու լավագույն ձևը միասնականությունն է՝ մի կողմ դնելով ներքաղաքական հակասությունները». Սուրեն Սարգսյան

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արտաքին աշխարհին պետք է ներկայանալ որպես միասնական ժողովուրդ.

Սպասվում է Նիկոլ Փաշինյանի ելույթը, աշխարհի թիվ մեկ քաղաքական ամբիոնից:
Ուզում եմ վարչապետն ի լուր աշխարհի ներկայացնի Արցախի կարգավարման հարցում մեր մոտեցումները, հայ-թուրքական հարաբերությունների ապագայի մասին մեր պատկերացումները, Սիրիայում ներգրավվածության անհրաժեշտության մասին մեր հիմնավորումները, համաշխարհային գործընթացների ազդեցությունը Հայաստանի վրա և դրանց հակազդելու մեր տեսլականը, մեր արտաքին քաղաքականության ուղենիշները:

Հայաստանի և Արցախի անվտանգությունը համարում եմ մեր մեծագույն մարտահրավեր: Դրան հակազդելու լավագույն ձևը միասնականությունն է, մի կողմ դնելով ներքաղաքական հակասությունները:

Նիկոլ Փաշինյանին հաջողություն եմ մաղթում` իր ամենակարևոր արտաքին քաղաքական միջոցառման մասնակցության ընթացքում: Նրան դիտելու է ամբողջ աշխարհը: Աշխարհի համար միասնական լինենք և մեր երկրի ղեկավարի կողքին, ով էլ որ նա լինի»:

https://www.facebook.com/sargsyansuren/posts/10156729617420421?__xts__[0]=68.ARBlS2k_wOAC95EF4PN6n4QQ0SZ3UATOwdgTaCcMHu04xYQgEU871LrX-ajjpoGQ_TzNL25hGN8SeRwyuU9XrIUW3vagyDNVSFAWt7sEgdzI2yzXKBF0OXIXpMDgN0k7_1qvkmGx8qcL7auOI9bnArUlsiIVH2gCv-EuHJviMgRybBsIWm_QeBSvXMCtzogRJ-Yoi_-odmti5lw38YKTFeUaqb0M9DYHJEv_xUGt&__tn__=-R

Տեսանյութեր

Լրահոս