
«Արտահերթ ընտրությունն էլ թող շուտ լինի». Արթուր Եղիազարյան

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Արթուր Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«23.09.2018թ.-ի ընտրությունն արդար էր, առանց լուրջ ու տեսանելի խախտումների։ Ինչպես 1991-ին։ Ճիշտ էր, թե սխալ՝ ժամանակը ցույց կտա։ Բայց արդար էր։ Չուրանաք տրված քվեները։ Ամեն իշխանություն արժանի է իր ժողովրդին, ամեն ժողովուրդ՝ իր ընտրած իշխանությանը։ Սա հերթական անգամ ապացուցված իրողություն է։ Արտահերթ ընտրությունն էլ թող շուտ լինի։ Երկրին օր առաջ կայունություն է պետք։ Եվ իշխանության՝ ամբողջական պատասխանատվություն։
Շնորհավորում եմ ընտրության հաղթողներին։
Հ.Գ. Սանիթեքն էլ մի քանի օրից քաղաքը նորմալ կմաքրի։ Ինչպես ամիսներ առաջ»,- գրել է նա։