Քաղաքագետ Ռուսլան Բորտնիկ. Կիևը և Երևանը շատ բան ունեն սովորելու միմյանցից

«Կիեւը եւ Երեւանը շատ բան ունեն սովորելու միմյանցից», – AnalitikaUA.net- ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինացի քաղաքագետ Ռուսլան Բորտնիկը` հավելելով, որ Հայաստանը եզակի երկիր է:

«Ուկրաինայի եւ Հայաստանի դիվանագիտական հարաբերությունների 100-ամյա տարեթիվը ֆենոմենալ է, ոչ շատ երկրներ կարող են պարծենալ Ուկրաինայի հետ նման հարաբերություններով:

Փորձագետի կարծիքով` Ուկրաինայի եւ Հայաստանի դիվանագիտական հարաբերությունների 100-ամյակը արժանի է ավելի լայն տոնակատարությանը, այդ թվում` պետական մակարդակով:

«Հուսանք, որ հայ-ուկրաինական դիվանագիտական հարաբերությունների 110-ամյակը, այնուամենայնիվ, տեղի կունենա բարձր միջազգային մակարդակով` բարձր պետական մակարդակով: Եվ այս տարի մենք պարզապես հիշեցնում ենք մեր քաղաքական գործիչներին, որ կա նման ֆենոմենալ օր», – ասաց քաղաքագետը:

Տեսանյութեր

Լրահոս