Գովաբանական աղոթքից հետո, Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը ողջույնի և օրհնության խոսք է ուղղել վարչապետ Կարապետյանին և նրա գլխավորած պատվիրակության անդամներին, մաղթել բարեբեր աշխատանք:
Հայաստանում արդեն բիզնեսի համար դրական փոփոխություններ են նկատելի: Այս մասին Rusarminfo-ի հետ զրույցում ասել է «Տաշիր» գրուպի սեփականատեր Սամվել Կարապետյանը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանն անցկացրած հանդիպումից հետո:
2017թ. թռչնագրիպից (H7N9) Չինաստանում մահացել է նվազագույնը 9 մարդ, հայտնել են տեղի ԶԼՄ-ները՝ վկայակոչելով Չինաստանի երեք նահանգների՝ հյուսիսային Հենան, կենտրոնական Հունանի և հարավային Գուանդուն, տվյալները։
Մինսկի ոստիկանությունը 2016 թվականի դեկտեմբերի 15¬ին ձերբակալել է Լապշինին, ով բնակվում է Մոսկվայում և գրում է ռուսերեն հեղինակավոր Travel Blog¬ի համար:
Իտալացի փրկարարները երկրի Ֆարինդոլա քաղաքում ձնահյուսից տուժած Rigopiano հյուրանոցից դուրս են բերել մի քանի մարմին։ Այսկերպ զոհերի թիվը հասել է 21-ի, հայտնում է Associated Press-ը։
«Իրենից կարող եք հարցնել դիմում գրե՞լ է, թե՞ ոչ, բայց կարող եմ ասել, որ կուսակցությունն այս պահի դրությամբ նրանից կուսակցությունը լքելու վերաբերյալ դիմում չի ստացել»,- ասաց նա:
«Կասպերսկու լաբորատորիայի» համակարգչային պատահարների հետաքննության բաժնի ղեկավար Ռուսլան Ստոյանովը կալանավորվել է պետական դավաճանության մասին գործի շրջանակում, գրում է «Կոմերսանտը»՝ վկայակոչելով Անվտանգության դաշնային ծառայությանը մոտ կանգնած աղբյուրին։
Միացյալ Նահանգների վարչակազմը հուսով է, որ ամերիկյան հանրությանը հանգիստ կթողնի նախագահ Դոնալդ Թրամփի կրտսեր որդուն՝ 10-ամյա Բարոն Թրամփին՝ «համաձայն երկրի ավանդույթների»։
Նրա մայրը՝ Ֆաթիման, որը Բանային օգնում է վարել Twitter-ում նրա օգտահաշիվը, BBC-ին ուղարկել է Բանայի՝ Դոնալդ Թրամփին հասցեագրված բաց նամակի տեքստը: Նրա խոսքով՝ Բանան նամակը գրել է ԱՄՆ-ի նոր նախագահի երդմնատվության արարողությունից մի քանի օր առաջ, որովհետև նա «շատ անգամ է նրան տեսել հեռուստացույցով»:
Սերժ Սարգսյանը հայտնեց, որ Հայաստանը՝ որպես ԵԱՏՄ անդամ երկիր, կարող է յուրօրինակ կամուրջ լինել Իրանի Իսլամական Հանրապետության և ԵԱՏՄ-ի միջև: Այդ հանգամանքը, ըստ Ս. Սարգսյանի, լիովին հնարավորություններ է ստեղծում ներդրումային բազմաթիվ ծրագրերի իրականացման համար՝ ինչպես տեղական, այնպես էլ մասնավոր հատվածի կողմից:
Facebook սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը BuzzFeed պորտալին տված հարցազրույցում հայտարարել է, թե չի պլանավորում առաջադրվել ԱՄՆ նախագահական ընտրություններին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ մինչև 5 մլն մարդ անօրինական կերպով քվեարկել է ԱՄՆ նախագահական ընտրությունների ընթացքում, հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչը։
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը պնդում է, որ Հանրապետական կուսակցությունից դուրս գալու մտադրություն չունի:
Դիտարկմանը, թե Հովիկ Աբրահամյանը, ըստ ամենայնի, չի հաշտվում լուսանցքում հայտնվելու իր կարգավիճակի հետ, Աղաբաբյանը չհամաձայնեց. «Նա կուսակցության նախագահի տեղակալն է, դա քիչ պաշտոն չէ, զարմանում եմ»։
Ընդունված պրակտիկայի համաձայն այն դեսպանները, ովքեր «քաղաքական պաշտոնյա» են, այսինքն կադրային դիվանագիտական ծառայող չեն, նախագահի պաշտոնավարման ժամկետի ավարտին հրաժարական են ներկայացնում: Երդմնակալության նախօրեին նախագահ Թրամփի անցումային թիմը տեղեկացրել էր Օբամայի վարչակազմի քաղաքական պաշտոնյա հանդիսացող դեսպաններին, որ նրանց լիազորությունները կդադարեն հունվարի 20-ին կեսօրվա դրությամբ:
Պանամայի իշխանությունները կասեցրել են տեղի իրավաբանական Mossack Fonseca ընկերության փաստաթղթերի արտահոսքի մասին գործի հետաքննությունը, որոնցից պարզ էր դառնում, որ ընկերությունն օգնել է հայտնի օտարերկրյա քաղաքական գործիչներին, գործարարներին, ընկերություններին ստեղծել օֆշորային հաշիվներ և դրանք կառավարել, հայտնում է BBC-ն։
Պաշտոնական Անկարան իր դժգոհությունն է հայտնել Գերմանիային, քանի որ այդ երկրի արդարադատության նախարարը ամանորյա ընդունելությանը ելույթ ունենալու նպատակով հրավիրել է թուրք լրագրող Ջան Դյունդարին, ում նկատմամբ Թուրքիայում կալանավորման որոշում է կայացված:
«Վստահ եղեք՝ ամենալավ երկիրը հայերի համար Հայաստանն է լինելու: Ես գիտեմ, որ բոլորիդ մոտ հպարտության և արժանապատվության զգացողությունը կախված է այն բանից, թե ինչպես է Հայաստանն իրեն զգում: Ես խոստանում եմ, որ մեր թիմը կանի ամեն հնարավորը»,- ասել է Կարեն Կարապետյանը:
ԱՄՆ Կոնգրես է մտցվել օրինագիծ, որն արգելում է նախագահին առանց պատերազմ հայտարարելու միջուկային հարված հասցնել, հայտնում է Foreign Policy-ն։
«Հովիկ Աբրահամյանն այն անձն է, որը բոլոր համապետական ընտրություններին շտաբի պետն է եղել եւ որեւէ մեկը չկա Հայաստանում, որ իրենից լավ տիրապետի ընտրակեղծարարության մեխանիզմին, թե որտեղ ով պետք է աշխատի, ինչ թիմերով: Ակնհայտ է, որ դա կորուստ է իշխանության համար: Այնպես չէ, որ ինքը միակն է եւ իշխանությունն առանց Հովիկ Աբրահամյանի միայն արդար, ազատ եւ թափանցիկ ընտրություն է անցկացնելու, բայց իր վարպետությունը, համոզված եմ, որեւէ մեկը չի ունեցել»:
ԵԽԽՎ-ում ձայների` 32 «կողմ», 96 «դեմ» հարաբերակցությամբ մերժվեց հայկական պատվիրակության առաջարկը վերանայել ուկրաինացի պատվիրակ Վոլոդիմիր Արիևի հեղինակած «Լրագրողների նկատմամբ հարձակումներն ու մամուլի ազատությունը Եվրոպայում» զեկույցի 9-րդ կետը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը միանգամից մի քանի հրաման է պատրաստել երկիր փախստականների մուտքն արգելելու համար, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով անանուն աղբյուրների։
Անդրանիկ Քոչարյանը հիմա միտում է տեսնում՝ բոլոր խնամիները միավորվում են. «Մեզ շատ հետաքրքիր օրեր են սպասվում»: Այն, որ Հովիկ Աբրահամյանը հիմա ՀՀԿ-ից հեռանում է, Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ իշխանության ներսում խլրտումների արդյունք է:
Հովիկ Աբրահամյանի կողմից՝ ՀՀԿ-ից դուրս գալու որոշումից հետո առաջիկայում ևս մի քանի առանցքային դեմքեր կլքեն կուսակցությունը։ Առաջիկայում ՀՀԿ-ից դուրս գալու դիմումներ են գրելու նաև Մհեր Սեդրակյանը (Թոխմախի Մհեր) ու Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը (Լիսկա)։
Եվրախորհրդարանի նախկին ղեկավար Մարտին Շուլցը, որը Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից հաստատվել է ԳՖՀ-ի կանցլերի թեկնածու, անվստահություն է արձանագրել եվրոպական եւ, մասնավորապես, գերմանական հասարակության շարքերում եւ խոստացել Է հակազդել այդ գործընթացին:
Թեեւ թվում է, որ աշնանը նոր կառավարության ձեւավորումով եւ ՀՀ նախագահի աշխատակազմում փոփոխություններով տեղի է ունեցել Ռոբերտ Քոչարյանի հետ որոշակի պայմանավորվածություն, ըստ որի, վերջինս ուղղակի չի խառնվելու ՀՀ ԱԺ ընտրությունների գործընթացին, սակայն արագ ընթացող գործընթացները բավականին ոչ միանշանակ են:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատը ձայների ճնշող մեծամասնությամբ Նիկի Հեյլիին հաստատել է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչի պաշտոնում: Նրա օգտին քվեարկել է 96 սենատոր, դեմ՝ չորսը, այդ թվում՝ դեմոկրատ Բեռնի Սանդերսը:
«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանից հետաքրքրվեց` արդյո՞ք այս մեկ տարվա ընթացքում եղել են մարդիկ, որոնք դիմել են դեսպանատուն, եւ այդ պատճառաբանությամբ նրանց մուտքի վիզա տալը մերժվել է:
Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը պատրաստ է միանալ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի շուրջ ձևավորվող դաշինքին: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՍԴՀԿ մամուլի խոսնակ Արթուր Ղահրամանյանը:
Իրեն հաճախ այցելող Սեյրան Օհանյանին Ծառուկյանը հասկացրել է, որ նեղացած է նրանց պահվածքից՝ չէ՞ որ նրանք իրենց դաշինքի մասին հայտարարեցին նույն օրը, Ծառուկյանի հայտարարությունից մի քանի ժամ անց։ Ճիշտ կլիներ, որ սպասեիք, բանակցեիք, նոր հայտարարեիք՝ մոտավորապես ասել է Ծառուկյանը։