ՀՀԿ-ն կլքեն նաև Թոխամխի Մհերն ու Լիսկան. Նրանք կմիանան Հովիկ Աբրահամյանին. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հովիկ Աբրահամյանի կողմից՝ ՀՀԿ-ից դուրս գալու որոշումից հետո առաջիկայում ևս մի քանի առանցքային դեմքեր կլքեն կուսակցությունը։ Առաջիկայում ՀՀԿ-ից դուրս գալու դիմումներ են գրելու նաև Մհեր Սեդրակյանը (Թոխմախի Մհեր) ու Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը (Լիսկա)։ Հովիկ Աբրահամյանը որոշել է ակտիվ քաղաքականության մեջ մնալ նախկին կուսակիցների հետ։ Չի բացառվում, որ հենց այս եռյակը նոր պրոցեսների սկիզբ դառնա»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս