Հայաստանի Հանրապետական կուսակցությունը մշակույթի նախարար Արմեն Ամիրյանից կուսակցությանն անդամակցելու դիմում է ստացել:
Նավթը թանկանում է Քուվեյթի նավթի նախարար Էսամ ալ Մարզուկի այն հայտարարության հիման վրա, որ ՕՊԵԿ-ի անդամ երկրներն ամբողջությամբ կատարում են նավթադյունահանման կրճատման վերաբերյալ իրենց պարտավորությունները։
Սիրիայի ընդդիմությունը մերժել է Ռուսաստանի առաջարկած Սահմանադրության նախագիծը, որը Ռուսաստանն առաջարկել էր Աստանայի բանակցությունների ժամանակ, հայտնում է Bloomberg-ը։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել, որ ապագայում իր դուստր Իվանկան աշխատանքի կանցնի Սպիտակ տանը։
Տեղամասային ընտրական հանձնաժողովներում տեխնիկական սարքավորումների սպասարկումն ապահովելու նպատակով պայմանագրային հիմունքներով ընդգրկվելու են մասնագետներ:
Հունվարի 25-ին Պետդեպը լքել են պետքարտուղարի ևս երկու օգնականներ՝ Ջոյս Բարրը և Միշել Բոնդը: Ներկայում ԱՄՆ-ի պետքարտուղարի պաշտոնակատարը ամերիկյան դիվանագիտության նախկին ղեկավար Ջոն Քերիի տեղակալ Թոմաս Շենոնն է: Թրամփն ավելի վաղ Պետդեպարտամենտի ղեկավարի պաշտոնում առաջադրել է Ռեքս Թիլերսոնին, բայց նրան առայժմ չի հաստատել Կոնգրեսի Սենատը։
Եվրոպայի խորհրդի նախագահ Թյորբյորն Յագլանդը մոտ օրերս կայցելի Վրաստան։ Այս մասին հայտնել է Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Թամար Չուգոշվիլին։
Նյու Դելիում կյանքի 68-րդ տարում հիվանդության հետևանքով մահացել է Հնդկաստանում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Կադակինը։ Այդ մասին RIA Novosti-ին հյատնել են դիվանագիտական ներկայացուցչությունից։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ABC News հեռուստաալիքին տված հարցազրույցում հանդես է եկել կտտանքների կիրառման օգտին։ Պատասխանելով այնպիսի կտտանքների վերականգնման հարցին, ինչպիսին է խեղդվելու իմիտացիան, Թրամփը հայտարարել է, որ վերջին օրերին ինքը հանդիպել է հետախուզության բարձրաստիճան ներկայացուցիչների հետ ու հարցրել, թե արդյոք արդյունավետ են կտտանքները։
Իսպանիայի Կատալոնիա ռեգիոնի Սաբադել քաղաքը հունվարի 23-ին պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը:
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը պատրաստվում է այցելել Ադրբեջան։ Այս մասին հայտնում է ադրբեջանական Report կայքը։
ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը քննարկում է հեռուստատեսային հաղորդման վարող դառնալու գաղափարը, հաղորդում, որը նվիրված կլինի արդիականության հրատապ խնդիրներին, եւ, որպես վարող, պլանավորում է իր մոտ ստուդիա հրավիրել աշխարհի ղեկավարների եւ առաջադեմ մտածողների:
Մեքսիկայում քաղաքական գործիչները պահանջել են, որպեսզի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոն չեղարկի ԱՄՆ այցն այն բանից հետո, երբ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել երկու երկրների միջև պատի կառուցման շինարարությունն սկսելու մասին, հայտնում է The Guardian-ը։
ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը հայտարարել է, որ պատրաստ է իսլամ ընդունել՝ ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գործողությունների, որը պատրաստվում է կասեցնել Սիրիայից փախստականների ընդունումն ու մուսուլմանական երկրների բնակիչների համար վիզաների տրամադրումը։
ԱՄՆ-ը մտադիր է կասեցնել վիզաների տրամադրումը 7 երկրների քաղաքացիների համար, որոնց բնակչության գերակշիռ մեծամասնությունը մուսուլմաններ են։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հրամանագիր է պատրաստում ՄԱԿ-ի և միջազգային մյուս կազմակերպությունների ֆինանսավորումը 40%-ով կրճատելու մասին, հայտնում է The New York Times-ը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Սիրիայում «անվտանգության գոտիների» ստեղծման մասին։
հյուրանոցից դուրս են բերել վերջին երկու զոհերի մարմինները։ Այդկերպ զոհերի թիվը հասել է 29-ի, հայտնում է իտալական ANSA գործակալությունը։
Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀԿ-ից հեռանալու լուրը ոչ բոլոր ՀՀԿ-ականներին է տխրեցրել։ Մի մասն է միայն ափսոսանքով վերաբերվում, մյուսների տրամադրությունը խիստ բարձրացել է։ Հատկապես ոգեւորված են երիտհհկականները՝ Շարմազանով, Աշոտյան։
Սովորաբար ԱԺ ներկա և նախկին պատգամավորները «գլխապատառ» ցանկանում են իրենց անունները մտցնել ԱԺ պատգամավորական ցուցակի մեջ և պատգամավոր դառնալ: Որքան էլ զարմանալի է, ճիշտ հակառակն է ԱԺ պատգամավոր, գործարար Դերժավայի Արկադի (Արկադի Հարությունյան) դեպքում:
Արդեն հինգ տարի է՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը զբաղեցնում է ՀՀԿ-ական Արտեմ Ասատրյանը: Նրա պաշտոնավարման այս հինգ տարիների ընթացքում նախարարության տարբեր գերատեսչություններում պարբերաբար կոռուպցիոն սկանդալներ են բացահայտվել, դրանց անմիջական մասնակիցները ձերբակալվել են, անուղղակի մասնակիցները՝ հրաժարական ներկայացրել: Իսկ ահա անձամբ նախարարը մինչև հիմա շարունակում է հաջողությամբ պաշտոնավարել:
Օպտիկական պատրանքի ստեղծման տեսագրությունը հունվարի 18-ին հրապարակվել է նրա YouTube-ալիքում, սակայն զանգվածային լրատվամիջոցները, մասնավորապես, The Daily Mirror-ը, տեսահոլովակի վրա ուշադրություն են դարձրել սոսկ մեկ շաբաթ անց: «Կարծում եմ՝ հարկ չկա բացատրելու, թե ինչն է ինձ ոգեշնչել»,- պարզաբանել է գրիմարարն իր պերֆորմանսի թեման:
Իշխանության վերարտադրությունը, որը 2015 թվականին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի ու խորհրդարանական կառավարման կարգի ներդրման իրական նպատակն էր, ընտրությունների օրն իշխող կուսակցության՝ ՀՀԿ-ի հաղթանակը չէ, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից ու ինչպես ներկայացվում է շատերի կողմից։
րկրորդ տեղը շարունակում է զբաղեցնել Լոնդոնի Հիթրոուն: Ինչպես հաղորդվում է Dubai Airports օպերատոր-ընկերության մամուլի տեղեկագրում, անցյալ տարվա ընթացքում Դուբայի օդանավակայանով անցել են ռեկորդային 83,654 մլն միջազգային ուղեւորներ՝ մեկ տարի առաջվա 78,015-ի դիմաց, աճ ը կազմել է 7,2 տոկոս:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գոհունակություն է հայտնել Dow Jones ինդեքսի ռեկորդային աճի ցուցանիշների կապակցությամբ:
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում 2 զինված անձ հարձակվել է Աթընդաղ շրջանում տեղակայված ոստիկանական բաժանմունքի վրա:
Հարձակման հետևանքով մեկ թուրք զինվոր սպանվել է, 5-ը` վիրավորվել:
«Կարծում եմ, որ տարբեր պատճառներով, այդ թվում՝ ելնելով Կարապետյանի ռուսական կապերից, որոնք նախորդել են նրա նշանակմանը վարչապետի պաշտոնում, հաշվի առնելով հեղինակությունը՝ որպես ոչ այնքան քաղաքական գործիչ, որքան լավ կառավարիչ, Մոսկվան ամենադրական վերաբերմունքն ունի Կարապետյանի նկատմամբ»:
«Հայաստանի գազամատակարարումը փաստացիորեն ամբողջությամբ կախված է Ռուսաստանից գազի մատակարարումներից, որոնք իրականացվում են Վրաստանի տարածքով: 2016 թվականին գազի մատակարարումները կազմել են 1,87 միլիարդ խորանարդ մետր (2015 թվականին՝ 1,92 միլիարդ խորանարդ մետր)»,- ասված է նյութերում:
Հաշմանդամ երեխաների համար նախատեսված Rashid Centre կենտրոնը տուգանվել է ամերիկյան ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանին ընդունելու և այցելությունն առանց Արաբական Միացյալ Էմիրությունների հասարակական զարգացման նախարարության հետ համաձայնեցնելու համար։