ԱՄՆ Կոնգրեսը կքննարկի Թրամփի՝ առաջինը միջուկային հարված հասցնելու արգելքը
ԱՄՆ Կոնգրես է մտցվել օրինագիծ, որն արգելում է նախագահին առանց պատերազմ հայտարարելու միջուկային հարված հասցնել, հայտնում է Foreign Policy-ն։
Օրինագծի հեղինակներն են դեմոկրատ սենատոր Էդվարդ Մարկին և հանրապետական կոնգրեսական Թեդ Լյուն։
Նշվում է, որ նման արգելքը քննարկվել է դեռևս Բարաք Օբամայի նախագահության օրոք, սակայն արդյունքի չի հանգեցրել։ Դոնալդ Թրամփի՝ իշխանության գալով բանավեճերը վերսկսվել են։
«Միջուկային պատերազմը լրջորեն սպառնում է մարդկությանը։ Ներկայումս նախագահ Թրամփն արդեն ենթադրել է, թե կարող է միջուկային հարված հասցնել ահաբեկիչներին»,- նշել է Մարկին։
Նա կարծում է, որ ճգնաժամի պայմաններում մյուս միջուկային գերտերության կողմից չկանխամտածված միջուկային պատերազմի ռիսկը մեծանում է։
«Կոնգրեսը պետք է գործի, որպեսզի պահպանի կայունությունն աշխարհում՝ հստակ մատնանշելով պայմանները, որոնց դեպքում ԱՄՆ-ը կարող է դառնալ առաջինը, որը միջուկային հարված է հասցնում»,- ընդգծել է Լյուն։