Բոլոր խնամիները միավորվում են. «Մեզ շատ հետաքրքիր օրեր են սպասվում». Առավոտ»
«Հովիկ Աբրահամյանն ընդդիմադիր դաշտում չի կարող գործել: Պարզ է, որ եթե նա քաղաքականության մեջ է մնալու, շատ սահմանափակ է նրա ընտրությունը, դա լինելու է, իմ կարծիքով, ԲՀԿ-ն«,- «Առավոտ» թերթի հետ զրույցում ասել է ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Անդրանիկ Քոչարյանը: Նա ասաց, որ եթե հանկարծ ԲՀԿ-ն Ծառուկյանի դաշինքում չլինի, Հովիկ Աբրահամյանն է լինելու ԲՀԿ-ի հետ, եթե, իհարկե, ինչպես հայտարարել է, իսկապես զբաղվելու է քաղաքականությամբ: Անդրանիկ Քոչարյանը հիմա միտում է տեսնում՝ բոլոր խնամիները միավորվում են. «Մեզ շատ հետաքրքիր օրեր են սպասվում»: Այն, որ Հովիկ Աբրահամյանը հիմա ՀՀԿ-ից հեռանում է, Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ իշխանության ներսում խլրտումների արդյունք է. «Ակնհայտ է, որ իշխանությունում հիմա խլրտումներ կան: Վերջին հաշվով, չպարզաբանված հարցեր կան իշխանության մեջ, և այսօր ԲՀԿ-ն կարող է դառնալ այդ խլրտումները հանդարտեցնող գործիք»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում: