Նիկի Հեյլին հաստատվել է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչի պաշտոնում
ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատը ձայների ճնշող մեծամասնությամբ Նիկի Հեյլիին հաստատել է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչի պաշտոնում: Նրա օգտին քվեարկել է 96 սենատոր, դեմ՝ չորսը, այդ թվում՝ դեմոկրատ Բեռնի Սանդերսը:
Reuters-ի փոխանցմամբ՝ սենատորներից ոմանք մտահոգություն են հայտնել այն բանի կապակցությամբ, որ 45-ամյա Հեյլին արտաքին քաղաքականության ոլորտում աշխատանքի փորձ չունի:
Հեյլիի թեկնածությունը, որն զբաղեցնում էր Հարավային Կարոլինայի նահանգապետի պաշտոնը, առաջադրել է ԱՄՆ-ի նորընտիր նախախահ Դոնալդ Թրամփը:
Ավելի վաղ նախագահը ՄԱԿ-ի հետ կապված վերափոխումներ է խոստացել: «Այն ամենը, ինչ վերաբերում է ՄԱԿ-ին, կփոխվի հունվարի 20-ից հետո»,- նշել է Թրամփը: