Կին պատգամավորները «կապրիզներ» ունեն. կարելի է ընդառաջել, բայց «երես տալ»՝ ոչ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ նորաթուխ փոխխոսնակ Լենա Նազարյանը լրագրողներին ասել է, որ հեռախոսով տեսագրվող հարցազրույցներ չի տալու։ Առհասարակ, կին պատգամավորները «կապրիզներ» ունեն․ «Ինձ կողքից մի նկարի, գեշ եմ դուրս գալիս», «սիրուն նկար կդնես, լա՞վ»։

Փորձը ցույց է տալիս, որ նրանց երբեմն կարելի է ընդառաջել, բայց «երես տալ»՝ ոչ, մեկ էլ ու անցնում են ուլտիմատումների՝ «հեռախոսով նկարած հարցազրույց չեմ տալիս», «ընդդիմադիր լրագրողների հարցերին չեմ պատասխանում», «հարցերը պետք է լինեն ոչ քննադատական»։

Տիկին Նազարյանը մոռացել է, որ ընդամենը ամիսներ առաջ պատրաստ էր հարցազրույց տալ անգամ սովետական «Յուպիտեր» մագնիտոֆոնով։ Հիմա արդեն հպարտ է եւ ԱԺ փոխնախագահ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031