Եվրամիության ղեկավարները Բրյուսելում կորոշեն Brexit-ի ճակատագիրը
Եվրամիության (ԵՄ) 27 երկրների ղեկավարներն ապրիլի 10-ին Բրյուսելում Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ կքննարկեն Brexit-ի հետ կապված իրադրությունը: Հիմնական ուշադրությունը կնվիրվի Brexit-ն ավելի ուշ ժամկետ հետաձգելու հեռանկարին:
Ներկայում Brexit-ի մոտալուտ ժամկետն ապրիլի 12-ն է: Գագաթնաժողովի ընթացքում Թերեզա Մեյը պետք է եվրոպացի քաղաքական գործիչներին պարզաբանի, թե իրեն ինչուէ անհրաժեշտ Brtexit-ի ժամկետի երկարաձգումը:
Brexit-ի ժամկետի շուրջը վերջնական որոշումն ընդունելու են Եվրամիության 27 երկրների ղեկավարները: Նրանք ցանկացած տարբերակի պետք է հավանություն տան միաձայն:
Տուսկն ապրիլի 9-ին Եվրամիության արտահերթ գագաթնաժողովի հրավեր-նամակներ է հղել պետությունների եւ կառավարությունների ղեկավարներին՝ գրելով, որ «հնարավոր տարբերակներից մեկը կարող էինել ճկուն երկարաձգումը, որը կշարունակվի սոսկ այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է, եւ մեկ տարուց ոչ ավելի, քանի որ այդ ժամկետից հետո մեզ անհրաժեշտ կլինի միաձայն որոշում ընդունել եվրոպական մի քանի հանգուցային ծրագրերի վերաբերյալ»:
Գագաթնաժողովը տեղի կունենա երեկոյան, մինչ գագաթնաժողովը, ինչպես սպասվում է, Մեյը կհասցնի Համայնքների պալատում պատասխանել բրիտանացի պատգամավորների հարցերին: Բացի դրանից, Մեծ Բրիտանիայի վարչապետի մամուլի քարտուղարն ապրիլի 9-ին հայտնել է, որ Թերեզա Մեյը Բրյուսելում Տուսկի հետ հանդիպում կունենա գագաթնաժողովի սկսվելուց առաջ:
Ապրիլի 9-ին Մեյը այցելել է Փարիզ ու Բեռլին եւ Եվրամիության գագաթնաժողովից առաջ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ ննարկել Brexit-ի հեռանկարները, հաղորդել է «Ինտերֆաքսը»: