Թուրքիան շարունակում է ժխտողականության լկտի քաղաքականությունը:Արտգործնախարար Չավուշօղլուն առաջարկում է ինչ-որ աշխատանքային խումբ ստեղծել Հայաստանի, Թուրքիայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի մասնակցությամբ:
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հերթական հանդիպումը նախատեսվում է անցկացնել Վաշինգտոնում, հունիսի 20-ին: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը:
Մինչ տարբեր հարթակներում քննարկվում է անցումային արդարադատության անհրաժեշտության հիմնավորվածությունը, հնարավոր մոդելներն ու հնարավոր հետևանքները, մեր կողքին ընթանում է «սողացող» անցումային արդարադատություն:
Ավստրալացի Բրենտոն Թարանթը, որը մեղադրվում է Նոր Զենադիայի Քրայսթչերչ քաղաքում 50 մարդու սպանության մեջ, հրաժարվել է ընդունել իր մեղքը:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով Դատախազության և տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչների բողոքները քննող Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ պաշտպանական կողմի ներկայացրած ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու։
Իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից ԱՄՆ-ի դուրս գալը ոչ միայն ապակայունացնում է տարածաշրջանի իրադրությունը, այլեւ կարող է վիժեցնել միջուկային զենքի չտարածման ռեժիմը, Ռուսաստանը, որպես Շանհայի համագործակցության կազմակերպության նախագահ, մտադիր է ԳՀՀԾ-ի մասնակիցներից հասնել նրանց ստանձնած պարտավորությունների կատարման:
Ազգային ժողովում այս պահին «Իմ քայլը» խմբակցությունը փակ հանդիպում է ունենում Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամի թեկնածու Գրիգոր Բեքմեզյանի հետ:
Ավստրալիայի Մելբուռն քաղաքում Մեծ Բրիտանիայի հյուպատոսարանի մոտ հանրահավաք է անցկացվում ԱՄՆ WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի արտահանձնման դեմ, ձերբակալվել է առնվազն երկու մարդ:
Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարարությունը եւ ԱՄՆ-ի առեւտրի նախարարությունը Վաշինգտոնում ձեւակերպել են պայմանագիր, որի համաձայն, ԱՄՆ-ը ձեռնամուխ է լինում Թբիլիսիում առեւտրային ներկայացուցչության ստեղծմանը:
Հայաստանի բոլոր պաշտոնաթող նախագահներն ունեն հատուկ կարգավիճակ, որի շրջանականերում տեղաշարժվում են համապատասխան ծառայողների ուղեկցությամբ։
Հ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Զարեհ Սինանյանը նշանակվել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար:
Օմանի ծոցում հարձակման ենթարկված Kokuka Courageous լցանավը ներկայում ուղղություն է վերցրել դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ), դրա ջրասուզման սպառնալիքներ չկան:
Վլադիմիր Զելենսկու Ուկրաինայի նախագահ ընտրվելը Դոնբասի հիմնախնդրի կարգավորման նոր հնարավորություններ է ստեղծում, ինչը հանգուցային քայլ է Ռուսաստանի հետ ԱՄՆ-ի հարաբերությունները բարելավելու համար:
Իսրայելական ինքնաթիռները հունիսի 14-ին հարվածներ են հասցրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի մի քանի ռազմական թիրախների՝ ի պատասխան նախօրյակին երեկոյան հրեական պետության տարածքի հրթիռակոծման:
Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, շարունակվում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու, գործը կասեցնելու և Սահմանադրական դատարան ուղարկելու դեմ՝ Դատախազության ու տուժող կողմի փաստաբանների բողոքների քննությունը։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը պաշտոնաթող կլինի հունիսի վերջին:
Ամերիկացի զինվորականները տարածել են տեսանյութ, որտեղ, ըստ իրենց վարկածի՝ իրանցի զինվորականները չպայթած ական են հանում Օմանի ծոցում տուժած լցանավից:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այսօր տեղի է ունենալու Արցախի Ազգային ժողովի արտահերթ նիստ, որի ժամանակ երկրորդ ընթերցմամբ քննարկվելու է «ԱՀ Քննչական կոմիտեի մասին» նախագիծը:
Փաստ» թերթին տեղեկություններ են հասել, որ վերջերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը բավականին լուրջ ու կոշտ խոսակցություն է ունեցել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ՝ կապված «Գարդասիլ» պատվաստանյութի կիրառման ու դրա շուրջ առկա աղմուկի հետ:
Հայաստանը հայտնվել է մի իրավիճակում, երբ Նիկոլ Փաշինյանը՝ անկախ իր հակառուս կամ ռուսամետ լինելուց, դարձել է ոչ միայն Ռուսաստանի պահանջները այլև կամակորությունները կատարող։ Վերջիններս շարքում կրկին նշենք Սիրիա հայկական զորք ուղարկելը, որն ակնհայտորեն հակասում է Հայաստանի շահերին, և նախկին ղեկավարները, որքան էլ ռուսամետ համարվեին, Կրեմլի այդ ցանկությունը չէին կատարում։
Երեկ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունում իրարանցում էր առաջացրել խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի կողմից շրջանառության մեջ դրված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» նախագիծը:
Նախօրեին Քննչական կոմիտեն հարցաքննության էր հրավիրել Գագիկ Ծառուկյանին՝ Աբովյանի ընտրություններից առաջ «Իմ քայլի» թեկնածուի շտաբի պետի տան մուտքի եւ ավտոմեքենայի հրդեհի գործով։
Կառավարությունը պատրաստվում է վերացնել պետական մարմինների ղեկավարների առաջին տեղակալների ինստիտուտը:
Հնդկաստանի հյուսիսային շրջաններում վերջին 10 օրում առնվազն 53 երեխա է մահացել սննդի մեջ լիչիի մրգեր գործածելուց հետո:
Ստամբուլի Բիլգի համալսարանում տեղի ունեցած միջոցառման շրջանակներում ներկայացվել է «Հրանտ Դինք» հիմնադրամի և Բիլգի համալսարանի Միգրացիայի ուսումնասիրության կենտրոնի կողմից համատեղ կազմված զեկույց՝ Թուրքիայում հայաստանցի միգրանտների խնդիրների առնչությամբ։
2020թ. ֆինանսական տարվա մասին օրենքում արված փոփոխությունների համաձայն ԱՄՆ-ի կողմից Հայաստանին ժողովրդավարական բարեփոխումների համար հատկացվող օգնությունն ավելացել է 40 մլն դոլարով:
«Սա խայտառակություն է, և ասեմ ավելին, եթե այդչափ մտահոգված են վիրավորանքով ու ատելության խոսքով առհասարակ, ավելի տրամաբանական կլիներ առաջարկը ներկայացնել առհասարակ վիրավորանքի հետ կապված։ Այդ դեպքում ես կհասկանայի գոնե մտահոգության ինչ-որ չափաբաժին և ոչ թե՝ սեփական շահերով առաջնորդվելու մղում։ Ի՞նչ է, իշխանությունների արյունը կապո՞ւյտ է, որ իրենց վիրավորել չի կարելի։ Մյուսներին կարելի է, իրենց՝ ո՞չ»:
«Դա էլ է մշակույթի պակասից… Մշակույթի պակասից է՝ սև-սպիտակի բաժանելը, աշխարհի պարզունակ ընկալումը՝ մերոնք-ձերոնք, վատը-լավ: Աշխարհը շատ ավելի տարբեր է, մարդը շատ ավելի ոչ միանշանակ է… Էդ ո՞վ է ում իրավունք տվել՝ տալ բարոյական գնահատականներ, և էդ ո՞վ է էդքան հրեշտակային, որ կարող է ուրիշին մեղադրել սատանա լինելու մեջ»։
«Իրավիճակը փոխվում է ոչ հօգուտ Հայաստանի, ուստի Հայաստանին ձեռնտու է ավելի շուտ: Ավելին, եթե հայկական կողմը լինի նախաձեռնող կողմը, ապա նա կտիրապետի նախաձեռնությանը, որը ևս ձեռնտու կլինի ռազմական իմաստով, ռազմական գործողությունները կընթանան առավելապես հայկական սցենարով»,- ասաց Խրամչիխինը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է իշխանությունների հասցեին հնչած մեղադրանքներին, մասնավորապես՝ «օտար ուժերի հետ դավադրության մեջ մտած լինելու» մասին հայտարարություններին։