Ֆինլանդիայի նախագահը չի հավատում բալթյան երկրների վրա ՌԴ–ի հարձակման «սպառնալիքին»
Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը հայտարարել է, որ չի հավատում բալթյան պետությունների վրա Ռուսաստանի հարձակման «սպառնալիքին»: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՆԱՏՕ-ի վրա ՌԴ-ի հարձակման հնարավորության մասին հայտարարությունները որակել էր ոչ թե պարզապես զառանցանք, այլ գիտակցված սադրանք:
«Ո՛չ», – ասել է Ստուբը շվեյցարական «Neue Zürcher Zeitung»–ի հետ զրույցում` պատասխանելով այն հարցին, թե հավատում է արդյոք Հյուսիսատլանտյան դաշինքի երկրների, մասնավորապես բալթյան երկրների վրա Ռուսաստանի հարձակման սպառնալիքին:
Ֆինլանդիայի առաջնորդը հավելել է, որ չի հասկանում, թե ինչու պետք է ՌԴ-ն ստուգի՝ գործում է արդյոք ՆԱՏՕ-ի կանոնադրության` կոլեկտիվ պաշտպանության մասին հինգերորդ հոդվածը:

