Կարուսել, ձերբակալություններ, ընտրախախտումներ. Սաղաթելյանը ներկայացնում է արձանագրած խախտումները

Վաղ առավոտից «Հայաստան» դաշինքի Գյումրիի գրասենյակում խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվել:

«Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը լրագրողների հետ զրույցում առանձնացրեց մի դեպք, որ ձերբակալել էին նաև Գյումրիում իրենց շտաբի պետերից մեկին։

«Բերել են Երևան ԱԱԾ, հետո տարել են Քննչական, այնտեղ ասել են, որ «ստեղ չպտի բերեիք», տարել են Հակակոռուպցիոն կոմիտե, այնտեղ էլ մի քիչ պահել են, հարցաքննել, ասել են՝ «շփոթել ենք, սխալ մարդ ենք բերել, կներես, ցտեսություն»: Այսինքն, շտաբի պետին բերել են, 6 ժամ բոլոր ուժային կառույցներով… Չնայած այս պահին Գյումրիից ունենք ձերբակալվածներ»,- մանրամասնեց Սաղաթելյանը՝ հավելելով, որ նույն իրավիճակը  Նոյեմբերյանի շտաբում  է եղել:

«Հիմնականում, որտեղ ունենք ակտիվ նախընտրական շտաբներ, ապօրինի կերպով հարձակվում, ձերբակալում են, և համատարած ռեպրեսիաներ»,- նշեց Իշխան Սաղաթելյանը:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930