Այսօր կառավարության նիստը անսովոր կարճ տևեց՝ ընդամենը 20 րոպե:
Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ եւ Ձեր կառավարությանն այն ջերմ ընդունելության համար, որ ցուցաբերվեց Եվրոպայի խորհրդի պատվիրակության անդամներին, ովքեր այցելեցին Հայաստան մայիսի 30-ին եւ 31-ին, ինչպես նաեւ նրանց հետ ունեցած կառուցողական քննարկումների համար:
Այսօր մեր կառավարության առաջին նիստն է, որ անցկացնում ենք առանց արդարադատության՝ այժմ արդեն նախկին նախարար Արտակ Զեյնալյանի:
Ազգային ժողովում շարունակվում են 2018թ. բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկումները:
Հոնկոնգի կենտրոնում գտնվող կառավարական շենքերը, որոնց մոտ հունիսի 12-ին բողոքի զանգվածային ակցիաներ են անցկացվել արտահանձման մասին օրենքի ուղղումների դեմ, հինգշաբթի եւ ուրբաթ օրերին փակ կլինեն անվտանգության նկատառումներով:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ Ուկրաինայի նոր ղեկավարությունը կկարողանա եռանդուն գործել երկրների միջեւ հարաբերությունների վերականգնման համար՝ նշելով այդ գործընթացի անխուսափելիությունը:
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի օգնական, նրա հրաժարականից հետո մինչեւ այս տարվա փետրվարի 28-ը Սերժ Սարգսյանի գրասենյակի ղեկավար Նաիրի Պետրոսյանը նշանակվել է Շվեյցարիայում Հայաստանի փոխդեսպան:
Երկու լցանավ է հունիսի 13-ին հարձակման ենթարկվել Օմանի ծոցում:
Հյուսիս-հարավ» ծրագրի մասով հարուցված քրգործի շրջանակներում տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանն անցած շաբաթ՝ որպես պատճառված վնասները հատուցելու երաշխիք, Քննչական կոմիտեի դեպոզիտային հաշվին է վճարել 200 մլն դրամ:
Աբովյանի քաղաքապետի ընտրությունների ավարտով իշխանություն-Ծառուկյան հակամարտությունը ոչ միայն չավարտվեց, այլեւ մտավ նոր փուլ:
«Eadaily.com ռուսական պարբերականը գրել էր, որ Նիկոլ Փաշինյանի ռուսաստանյան այցին, Պուտինի հետ հանդիպմանը ներկա է եղել արարողակարգով չհամաձայնեցված, կառավարության կայքի գործուղումների բաժնում չարձանագրված անձ` «Բիզնես-Արմենիա» ֆոնդի գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանը (ԱԳ նախկին նախարար Վահան Փափազյանի որդին):
Իրանը մոտ ապագայում չի պալանավորում երկխոսություն նախաձեռնել ԱՄՆ-ի հետ եւ պահանջում է չեղարկել նավթի արտահանմանը վերաբերող պատժամիջոցները:
Վերնագիրն անցած կիրակի Ղազախստանում նախագահական արտահերթ ընտրություններում հաղթած թեկնածուի կարգախոսն է: 1990 թվականից երկրի անփոփոխ ղեկավար Նուրսուլթան Նազարբաևն այս տարվա մարտին հրաժարական էր տվել նախագահի պաշտոնից:
Պայմանավորվածությունը նախագահ Բակո Սահակյանի եւ Վիտալի Բալասանյանի միջեւ է՝ պայմանավորվել են, որ Բալասանյանը պետք է հրաժարական տա։
ԱՄՆ-ը MQ-9 հետախուզական-հարվածային անօդաչուների սավառնակախումբ կտեղաբաշխի Լեհաստանի տարածքում:
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Իմքայլականները օրինագիծ են պատրաստել, որով քրեականացվելու է իշխանության ներկայացուցչին վիրավորելն ու նրա աշխատանքը խոչընդոտելը»:
«Պարզապես ներկայումս կան պատրանքներ, այդ թվում՝ Փաշինյանի մոտ, որ նա կարող է իր նվիրվածությունը վաճառել՝ շանտաժի ենթարկելով մեր լավ հարաբերությունները, գազի գնի զեղչ խնդրել»։
Նախարարությունների աշխատակազմերին մայիսի 29-ին ափալ-թափալ կանչել են, հանձնարարել, թե՝ մտեք քարտուղարություն՝ մայիսի 30-ի ամսաթվով ազատման դիմումներ գրելու, հունիսի 1-ից գործատու չունեք, նախարարություններ չպետք է լինեն:
2019թ․ առաջին հինգ ամիսների ընթացքում կատարցի գործարարները Ստամբուլի բորսայից շուրջ 4․6 մլրդ թուրքական լիրա (շուրջ 790.4 մլն դոլար) արժողությամբ ներդրումներ են հետ կանչել։
Պաշտպանության նախարարությունում (ՊՆ) մոտալուտ պաշտոնանկությունները, սպասվում է, որ սկիզբ կառնեն գնդապետ Սերժ Առուշանյանի ազատման հրամանից: 2013 թվականից նա ղեկավարում է Զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչությունը:
Վրաստանում առայժմ չի հաջողվում կանգնեցնել կարմրուկի համաճարակը
Զինված հանցագործների խումբը հունիսի 12-ին Մեքսիկայի Ուիմանգիլո քաղաքում սպանել է լրագրող Նորմա Սարաբիային՝ սեփական տան դռների մոտ:
Ինտելեկտուալ դեմքերը, որոնք իրականում ներմուծված մարդիկ են, ոչ մի կապ չունեն Փաշինյանի քաղաքական ուղեգծի և գաղափարների հետ, պիտի ցույց տան, որ վարչապետն աստիճանաբար գնում է կադրային նոր ռեզերվի ձևավորման ճանապարհով, և որ իր համար այլևս արդիական չեն միայն իրենց հետ հեղափոխության օրերին «քայլածի վաստակով» ինքնագոհ ու ապաշնորհ երիտասարդները:
Եգիպտոսում դատարանը նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսիի դեմ մահափորձ ծրագրելու գործով 32 անձի դատապարտել է ցմահ ազատազրկման:
Երևանի ավագանու նախկին անդամ Մարինա Խաչատրյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ Արաբկիրի ոստիկանության բաժնում դիմում է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արտակ Զեյնալյանն ազատվել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնից։ Այս մասին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։
«Նիստի ժամանակ մենք հայտարարեցինք, որ, եթե պարոն Փաշինյանի անունից աներկբա կհայտարարվի, որ այդ արտահայտությունը ոչ մի կերպ պարոն Քոչարյանին չի վերաբերել, ապա մենք այդ դեպքում հայցից կհրաժարվենք»։
Թուրքիան խիստ է արձագանքել Հայոց ցեղասպանության թեմայով Հոլանդիայում նախօրեին ընդունված բանաձևին։
Հակված եմ ենթադրել, որ 2020 թ.-ի նախագահական ընտրություններին մասնակցելու համար ոչ ֆորմալ հայտ ներկայացրած թեկնածուները ամենայն պատասխանատվությամբ կվերաբերվեն այս գործընթացին:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ գործով հունիսի 12-ի դատական նիստում Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը բանավոր կերպով հայտարարեց հայցից հրաժարվելու մասին: