ՔԿ-ն որոշել է Ծառուկյանին բերման ենթարկել, եթե մինչև վաղը երեկոյան ինքնակամ չներկայանա. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին Քննչական կոմիտեն հարցաքննության էր հրավիրել Գագիկ Ծառուկյանին՝ Աբովյանի ընտրություններից առաջ «Իմ քայլի» թեկնածուի շտաբի պետի տան մուտքի եւ ավտոմեքենայի հրդեհի գործով։

Ծառուկյանը չի ներկայացել հարցաքննության։ «Քննչական կոմիտեն Աբովյանի ոստիկանության բաժնի ծառայողից գրավոր ստացել է տեղեկանք այն մասին, որ Ծառուկյանն առձեռն ստացել է ծանուցումը եւ պատռել»,- ասաց ՔԿ մամուլի խոսնակը։

ԲՀԿ-ում ասում են, որ գիտեն, թե ում ձեռքի գործն է «հրդեհի օպերացիան», գիտեն, որ դրա մասին տեղյակ են նաեւ իրավապահները, եւ Ծառուկյանից առաջ իրական կասկածյալներին պետք է հրավիրեին, սակայն ՔԿ-ն որոշել է ԲՀԿ առաջնորդին բերման ենթարկել, եթե, իհարկե, մինչեւ վաղը երեկոյան ինքնակամ չներկայանա։ Նրան վկայի կարգավիճակով են հրավիրել, եւ, ըստ ՔԿ-ի, ԱԺ-ի կողմից պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու անհրաժեշտություն չկա»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930