
Իսրայելն ի պատասխան հրթիռակոծման գրոհել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի ռազմական օբյեկտները

Իսրայելական ինքնաթիռները հունիսի 14-ին հարվածներ են հասցրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի մի քանի ռազմական թիրախների՝ ի պատասխան նախօրյակին երեկոյան հրեական պետության տարածքի հրթիռակոծման: Այդ մասին հայտնել է Իսրայելի Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը:
«Հինգշաբթի երեկոյան Գազայի հատվածից հրթիռ է արձակվել Իսրայելի տարածք: Ի պատասխան գիշերը Իսրայելի Պաշտպանության բանակի կործանիչները եւ այլ թռչող սարքեր խոցել են ահաբեկչական ենթակառուցվածքը ՀԱՄԱՍ-ի ռազմական ճամբարների եւ ռազմածովային բազայի տարածքում ամբողջ Գազայի հատվածում ահաբեկիչների օբյեկտներին հարված հասցնելու շրջանակում»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ինչպես հայտնել է Իսրայելի ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչ Միկի Ռոզենֆելդը, հրթիռը հունսի 13-ին խոցել է սինագոգի եւ կրոնական ուսումնարանի շենքը Սդերոտ քաղաքի տարածքում: Միջադեպի հետեւանքով տուժածներ չկան, հաղորդել է ՏԱՍՍ-ը: