Զինված հանցագործների խումբը հունիսի 12-ին Մեքսիկայի Ուիմանգիլո քաղաքում սպանել է լրագրող Նորմա Սարաբիային՝ սեփական տան դռների մոտ:
Ինտելեկտուալ դեմքերը, որոնք իրականում ներմուծված մարդիկ են, ոչ մի կապ չունեն Փաշինյանի քաղաքական ուղեգծի և գաղափարների հետ, պիտի ցույց տան, որ վարչապետն աստիճանաբար գնում է կադրային նոր ռեզերվի ձևավորման ճանապարհով, և որ իր համար այլևս արդիական չեն միայն իրենց հետ հեղափոխության օրերին «քայլածի վաստակով» ինքնագոհ ու ապաշնորհ երիտասարդները:
Եգիպտոսում դատարանը նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսիի դեմ մահափորձ ծրագրելու գործով 32 անձի դատապարտել է ցմահ ազատազրկման:
Երևանի ավագանու նախկին անդամ Մարինա Խաչատրյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ Արաբկիրի ոստիկանության բաժնում դիմում է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արտակ Զեյնալյանն ազատվել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնից։ Այս մասին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։
«Նիստի ժամանակ մենք հայտարարեցինք, որ, եթե պարոն Փաշինյանի անունից աներկբա կհայտարարվի, որ այդ արտահայտությունը ոչ մի կերպ պարոն Քոչարյանին չի վերաբերել, ապա մենք այդ դեպքում հայցից կհրաժարվենք»։
Թուրքիան խիստ է արձագանքել Հայոց ցեղասպանության թեմայով Հոլանդիայում նախօրեին ընդունված բանաձևին։
Հակված եմ ենթադրել, որ 2020 թ.-ի նախագահական ընտրություններին մասնակցելու համար ոչ ֆորմալ հայտ ներկայացրած թեկնածուները ամենայն պատասխանատվությամբ կվերաբերվեն այս գործընթացին:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ գործով հունիսի 12-ի դատական նիստում Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը բանավոր կերպով հայտարարեց հայցից հրաժարվելու մասին:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է «Հանրապետություն» կուսակցության մի խումբ ներկայացուցիչների՝ կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի ղեկավարությամբ
Սուդանում կասեցվել է նոր ռազմական հեղաշրջման փորձը, ձերբակալված Է 68 դավադիր սպա:
Ընդամենը դատվել է 292 ամբաստանյալ: Նրանցից 29-ը դատապարտվել են 15 տարվա ազատազրկման, 36-ը՝ տասը տարվա բանտարկության, 81 մեղադրյալ հնգամյա պատժաժամկետ կկրի:
Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը եւ Ուկրաինայի նրա պաշտոնակից Վլադիմիր Զելենսկին հունիսի 18-ին բանակցություններ կանցկացնեն Բեռլինում:
Ես կուսակցական պատկանելություն չունեմ, կարող եմ ունենալ որոշ համակրանքներ մարդկանց և քաղաքական տեսակետների նկատմամբ։
Դեմոկրատիան հայերենում սխալ կերպով է թարգմանվել՝ ժողովրդավարություն, ինչից կարելի է ենթադրել, որ ողջ ժողովրդի մեծամասնությունն է որոշում, թե ինչ որոշումներ է պետք է ընդունվի բոլորի համար։ Իրականում դեմոսը Հին Հունաստանում բոլորովին այլ իմաստ ուներ։
Այսօր Քննչական կոմիտեում հարցաքնվել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ Աբովյանում քաղաքապետի ընտրությունների նախօրերին ՔՊ-ական թեկնածուի շտաբի պետի տան ու մեքենայի հրդեհման գործով հարուցված քրեական գործի շրջանակներում:
Մոսկվայի կենտրոնում շուրջ 1200 մարդ է մասնակցել իշխանությունների հետ չհամաձայնեցված ակցիային ի պաշտպանություն «Մեդուզայի» լրագրող Իվան Գոլունովի, նրանցից 200-ին բերման են ենթարկել:
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հունիսի 12-ին պաշտոնական այցով ժամանել է Թեհրան՝ դառնալով 41 տարվա ընթացքում Ճապոնիայի՝ Իրան այցելած առաջին վարչապետը։
Վրաստանի պաշտպանության նախարար Լեւան Իզորիան ադրբեջանական Գաբալայում երկկողմ բանակցություններ է վարել ադրբեջանցի իր պաշտոնակից Զաքիր Հասանովի հետ եւ ստորագրել 2019 թվականին պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության պլանը:
Այսօր ՀՀ գլխավոր դատախազը հրապարակայնորեն հայտնեց կարծիք Դատարանի կողմից ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու հիմնավորման վերաբերյալ, նշելով, որ հենց Սահմանադրական դատարանն այս գործով հայտնել է, որ իբրև դատարանները կարող են մեկնաբանել սահմանադրական նորմերը, ինչպես նաև նշեց, որ եռաստիճան դատական համակարգում դրա քննարկման և ՍԴ չդիմելու դեպքում՝ այլևս հիմք չկա դիմելու Սահմանադրական դատարան:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Ռուսաստանի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին:
Եվրահանձնաժողովը (ԵՀ) Եվրամիության (ԵՄ) երկրների կառավարություններին եւ եվրոպական գործարարությանը խորհուրդ է տվել օգտվել ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու գործում մինչեւ հոկտեմբերի 31-ը երկրին տրված հետաձգումից եւ ավելի լավ նախապատրաստվել առանց համաձայնագրի Brexit-ին:
Հայաստանը պետք է լավ հարաբերություններ ունենա տարածաշրջանում գլխավոր խաղացողներից գոնե մեծ մասի հետ՝ Իրանի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը:
«Բացի Ադրբեջանի պահվածքից՝ մտահոգիչ են Հայաստանի և Արցախի հարաբերությունները: Դրանք բավականին լարված են, և կա դրա հիմքը, որը, կարելի է ասել՝ առնվազն վերջին 20 տարիներին աննախադեպ է»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր հարցաքննության է հրավիրվել Քննչական կոմիտե՝ Աբովյան քաղաքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուի նախընտրական շտաբներից մեկի պետի մեքենան հրկիզելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության շրջանակներում։
Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպան Արամ Օրբելյանի խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանի դեմ Դատախազության ներկայացրած երկու բողոքների մակագրումը Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին տեղի է ունեցել խախտումներով, ուստի դատավորի ինքնաբացարկի մասով ներկայացրել են միջնորդություն։
3,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանի Սամցխե Ջավախքի տարածաշրջանի Ախալցխա քաղաքից 17 կիլոմետր հեռավորության վրա՝ Ացկուրի գյուղի մերձակայքում:
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախկին նախարար Բորիս Ջոնսոնը տվել է Պահպանողական կուսակցության առաջնորդի եւ Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնի համար իր ընտրարշավի մեկնարկը:
«Պարզ չէ՝ այն ուղիղ կապը, որը ստեղծվել էր պաշտոնական Երևանի և Բաքվի միջև՝ շփման գծում զինադադարի խախտումների հետ կապված, աշխատո՞ւմ է, թե՞ չի աշխատում: Բայց եթե գլոբալ վերցնենք, մեր տարածաշրջանում կան տարբեր զարգացումներ, որոնք անպայման իրենց ազդեցությունը կունենան նաև Հայաստանի արտաքին հարաբերությունների վրա, կազդեն Արցախի հարցի վրա: Դա ԱՄՆ-Իրան, ԱՄՆ-Թուրքիա, ԱՄՆ-Ռուսաստան լարվածությունն է»,- հավելեց նա:
Եվրամիության երկրների մշտական ներկայացուցիչների կոմիտեն առանց քննարկման հաստատել է Ղրիմի եւ Սեւաստոպոլի դեմ սահմանափակիչ միջոցները 12 ամսով երկարացնելը Ռուսաստանի հետ Ղրիմի վերամիավորման չճանաչման քաղաքականության շրջանակում: