Կալանավորներից մեկն ասել է՝ ուզում ենք գալ ընտրելու, չեն բերում․ ահազանգում են ՔԿՀ-ից
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ընտրությունները կանգնել են․ 168․am-ի հետ զրույցում մեր աղբյուրը տեղեկացրեց՝ կալանավորների կեսը չի գալիս ընտրության։
«Կալանավորներից մեկը ասաց՝ ուզում ենք ընտրել, չեն բերում։ Թե ինչքանո՞վ է ճիշտ, չգիտեմ։ Այս պահին ընտրական պրոցես կա, ընտրող՝ չկա»,- մանրամասնեց մեր զրուցակիցը։
Հայաստանում հունիսի 7-ին մեկնարկել են խորհրդարանական ընտրություններ։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։

