Գյումրիում «Ուժեղ Հայաստան» դաշինքի համակիրների ձերբակալությանը մասնակցում է ՀՀ ներքին գործերի նախարարի օգնականը, ինչը հանցագործություն է. Էդգար Ղազարյան
Էդգար Ղազարյանը գրում է. «Գյումրիում «ՈՒժեղ Հայաստան» դաշինքի համակրների ձերբակալության գործողություններին մասնակցում է ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի օգնական Արթուր Խուդինյանը։ Նշենք, որ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով նախարարի օգնական պաշտոնը համարվում է պետական հայեցողական պաշտոնը, որը զբաղեցնող անձը որևէ պարագայում լիազորություն չունի մասնակցել և իրականացնել օպերատիվ-հետախուզական գործողություն։ Սա ակնհայտ ենթադրյալ հանցագործություն է՝ պաշտոնական լիազորությունների չարաշահման հանցակազմով»:

