ԿԸՀ-ն՝ Փաշինյանի կրած «քարոզչական» կրծքազարդի մասին

ԿԸՀ-ն նախօրեին հիշեցրել էր, որ քվեարկության օրը մինչև ժամը 20։00-ն նախընտրական քարոզչությունն արգելվում է։

«ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրական գործընթացում ներգրավված քաղաքացիներին՝ հանձնաժողովի անդամներ, տեխնիկական սարքավորման մասնագետներ, վստահված անձինք, ԶԼՄ-ներ, դիտորդներ, հիշեցնում է, որ քվեարկության օրը մինչ 20։00-ն, նախընտրական քարոզչությունն արգելվում է։ Կոչ ենք անում ուշադիր լինել հագուստի հարցում, որպեսզի այն որևէ կերպ չասոցացվի ընտրությունների մասնակից քաղաքական ուժերի հետ։ Ընտրողներին ևս հորդորում ենք կրել այնպիսի հագուստ, որի վրա չլինի ընտրություններում գրանցված քաղաքական ուժերին համադրելի թիվ»,- ասվում էր հաղորդագրության մեջ։

Այսօր պարզ դարձավ, որ ԿԸՀ-ի պահանջն ակտիվորեն խախտում են հենց իշխող ուժի ներկայացուցիչներն ու համակիրները՝ ՔՊ-ի հետ ասոցացվող շապիկներով, կրծքազքազարդով և այլ ատրիբուտներով ներկայանալով ընտրատեղամասեր։

168am-ը ԿԸՀ-ից ի մասնավորի հետաքրքրվեց ընտրատեղամաս եկած ՔՊ ցուցակով վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի հագուկապի մասին․ Նիկոլ Փաշինյանն այսօր քվեարկում էր իր կուսակցության նախըտրական խորհրդանիշ դեղին քարտեզ-կրծքազարդով։

Կարդացեք նաև

Արդյո՞ք անդրադառնալու եք Նիկոլ Փաշինյանի հագուստին, որն ուղիղ ասոցիացվում էր իր քաղաքական ուժի հետ՝ հետաքրքրվեցինք ԿԸՀ մամուլի խոսնակ Սեդա Ղուկասյանից։

Ի պատասխան՝ նա մասնավորապես նկատեց․ «Այն անձինք, ովքեր որոշակի կարգավիճակ ունեն ընտրությունների ժամանակ՝ վստահված անձ, ԶԼՄ, դիտորդ, այցելու, իրենք պարտավոր են քարոզչություն չիրականացնել տեղամասում և որևէ ասոցիացիա չառաջացնող թիվ կամ նշան չկրել։ Մենք այս կոչով բոլորին ենք դիմել. այդ թվում նաև թեկնածուներին, ընտրողներին։

Բայց մենք չենք կարող միջամտել ընտրողների պարագայում․ մենք կարող ենք միջամտել մեր տիրույթում գտնվող անձանց դեպքում՝ ԶԼՄ-ներ, դիտորդներ, վստահված անձինք։ Սակայն ընտրողների պարագայում ևս ցանկալի է, որ քարոզչություն չիրականացվի»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930