ՀՀ երկրորդ նախագահը դատարան է մուտք գործում այլ մուտքից՝ պաշտոնաթող նախագահի հատուկ կարգավիճակով պայմանավորված

Հայաստանի բոլոր պաշտոնաթող նախագահներն ունեն հատուկ կարգավիճակ, որի շրջանականերում տեղաշարժվում  են համապատասխան ծառայողների ուղեկցությամբ։

Այս մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում   հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ, փաստաբան Արամ Օրբելյանը՝ անդրադառնալով Երևան քաղաքի դատախազ Գևորգ Բաղդասարյանի այն դիտարկմանը, թե ինչո՞ւ է Ռոբերտ Քոչարյանը արդեն երկրորդ դատական նիստին դատարանի փակ գոտուց  մտնում նիստերի դահլիճ։

Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանում՝ նախագահությամբ Արմեն Դանիելյանի, շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի գործով Գլխավոր դատախազության, ինչպես նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչների բողոքների քննությունը:

Գ. Բաղդասարյանը մանրամասնեց ասելիքը՝ հարցադրումով, թե արդյոք այն  չի ենթադրում շփում դատարանի հետ։ Ի պատասխան՝ նախագահող դատավոր Արմեն Դանիելյանն ասաց, որ իր և Քոչարյանի միջև բացարձակ որևէ շփում չի եղել. «Այս պահի դրությամբ ինձ հայտնի չէ, թե որ մուտքով է մտնում, նման հանձնարարություն որևէ մեկին չեմ տվել, նման կարգ իմ կողմից չի սահմանվել։ Կճշտեմ պատեհ պահի կասեմ »։

Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը, մեկնաբանելով քննարկումը, տեղեկացրեց, որ ՀՀ բոլոր պաշտոնաթող նախագահները ունեն հատուկ կարգավիճակ, որի շրջանականերում տեղաշարժվում են  համապատասխան ծառայողների ուղեկցությամբ, այդ թվում՝ դատական նիստերի դահլիճ են մուտք գործում  այլ մուտքից։

 

Զարուհի Դիլանյան

Տեսանյութեր

Լրահոս