ՀՀ-ում կարելի է ասել, որ ընտրությունների նախապատրաստման համար շատ մեծ աշխատանք է կատարվել, հույս ունենք, որ դա արդյունք կտա՝ ընտրությունները կլինեն թափանցիկ. Վրաստանի ԿԸՀ նախագահ

ՀՀ-ում կարելի է ասել, որ ընտրությունների նախապատրաստման համար շատ մեծ աշխատանք է կատարվել, հույս ունենք, որ դա արդյունք կտա՝ ընտրությունները կլինեն թափանցիկ: Այս մասին ասել է Վրաստանի ԿԸՀ նախագահ Գեորգի Կալանդարաշվիլին, փոխանցում է Սպուտնիկ Գրուզիան:

«Միջազգային կազմակերպությունների և դիտորդների հետ հանդիպումների հիման վրա կարող ենք ասել, որ շատ մեծ աշխատանք է կատարվել, և մենք հույս ունենք, որ դա արդյունք կտա՝ ընտրությունները կլինեն լավ կազմակերպված, պրոֆեսիոնալ և թափանցիկ։ Հաջողություն եմ մաղթում ԿԸՀ-ին»,-ասել է Գեորգի Կալանդարիշվիլին։

Նա հավելել է, որ վրացի դիտորդներն օրվա ընթացքում հետևում են բոլոր փուլերին՝ ընտրատեղամասերի բացումից մինչև փակում, և իրենց առաջարկությունները կներկայացնեն Հայաստանի ԿԸՀ-ին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930