
«Առաջարկում եմ՝ Չավուշօղլուն մեկ անգամ այցելի Երևան, որ այլևս նման անհեթեթ հայտարարություններ չի անի»

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Չավուշօղլուի անհեթեթ առաջարկը, ադրբեջանցիների կողմից հայ զինվորի սպանությունն ու Փաշինյանի դավադիրները.
Թուրքիան շարունակում է ժխտողականության լկտի քաղաքականությունը:
Արտգործնախարար Չավուշօղլուն առաջարկում է ինչ-որ աշխատանքային խումբ ստեղծել Հայաստանի, Թուրքիայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի մասնակցությամբ:
Պարոնը թող իմանա, որ Ռուսաստնն ու Ֆրանսիան ճանաչել և դատապարտել են հայոց ցեղասպանությունը:
Նախագահներ Պուտինն ու Օլանդը մասնակցել են 100-րդ տարելիցի միջոցառումներին Ծիծեռնակաբերդում, իսկ ԱՄՆ-ի նահանգներից գրեթե բոլորը ճանաչել ու դատապարտել են այն:
Առաջարկում եմ՝ Չավուշօղլուն մեկ անգամ այցելի Երևան՝ Ցեղասպանության ինստիտուտ-թանգարան ու կարծում եմ՝ այլևս նման անհեթեթ հայտարարություններ չի անի:
Հ.Գ. Նախօրեին Արցախում հայ զինվոր է սպանվել ադրբեջանցիների դավադիր կրակոցից: Խոնարհումս նահատակ զինվորի հիշատակին:
Տղերք, մեռա ասելով՝ թուրքերն ու ադրբեջանցիները վերջին մեկ տարին օգտագործում են միավորվելու և ուժեղանալու համար, իսկ Փաշինյանը երկրի ներսում դավադիր ուժեր ու սևազգեստներ փնտրելով է զբաղված:
Ժամանակն է առաջնային խնդիրների շուրջ կենտրոնանալ:
Հետո ուշ է լինելու, պարոնայք»:
https://www.facebook.com/333386077462494/photos/a.342608013206967/450457832421984/?type=3&theater