Արդյո՞ք ՀՀ ԱԳՆ-ն հետաքրքրվել է ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանի և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի միջև տեղի ունեցած հանդիպման բովանդակության վերաբերյալ, արդյո՞ք ՀՀ ԱԳՆ-ի համար խնդիր է Մարտի 1-ի ոճրագործության մեջ մեղադրվող անձի և ՀՀ բարեկամ դաշնակից երկրի դեսպանի երկժամյա հանդիպման բովանդակությունը:
Boeing Commercial Airplanes-ի շուկայավարության գծով փոխնախագահ Ռենդի Թինսեթը ներողություն է խնդրել այն մարդկանց ընտանիքներից, որոնք զոհվել են Lion Air եւ Ethiopian Airlines ավիաընկերությունների Boeing 737 MАX ինքնաթիռների կործանման հետեւանքով:
Ընտրական օրենսգրքի փոփոխությունների հետ կապված 1-2 հանդիպում եղել է, առաջիկայում կլինի հերթական հանդիպումը: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ նկատելով, որ հրատապությամբ պայմանավորված որոշ նախագծեր առաջ են ընկել, սակայն ԸՕ փոփոխություններն օրակարգում են:
Թուրքիայում արդեն եթեր է հեռարձակվում հայերեն առաջին հեռուստաալիքը՝ «Լույս TV»-ն։ Մինչ օրս «Լույս TV»-ն փորձնական եթեր էր դուրս գալիս միայն համացանցի միջոցով։ Առաջին համացանցային եթերը եղել էր 2019թ․ հունվարի 6-ին՝ Սուրբ Ծննդյան պատարագի հեռարձակմամբ։
Ադրբեջանում չորս մարդ է զոհվել, եւս երեքը՝ տուժել հունիսի 17-ին երկրի Աղստաֆայի շրջանի Բեյուք Քեսիք գյուղի շուկայում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով:
Ակնդետ հետևում եմ Իրանի շուրջ ծավալվող իրադարձություններին: ԱՄՆ-Իրան հակադրությունները թևակոխում են նոր փուլ, սպառնալով տարածաշրջանային և գլոբալ անվտանգությանը: Այս խնդիրը չի կարող չվերաբերել նաև Հայաստանին և Արցախին:
Վերջին շրջանի իրադարձություններն ինձ ստիպում էին ձեռնպահ մնալ մեր զարգացման ընթացիկ հարցերի վերաբերյալ հրապարակային հայտարարություններից և ելույթներից։ Սակայն երկիրը կանգնած է լուրջ արտաքին և ներքին մարտահրավերների առջև, և, անկախ ամեն ինչից, կարևոր եմ համարում իմ դիրքորոշումը հայտնել որոշ հարցերի շուրջ։
Ավարտելով խոսքը, Ա.Միրզոյանը հույս հայտնեց, որ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների բացակայությունը նիստից «որևէ քաղաքական ակցիա ու բոյկոտի դրսևորում չի», քանի որ, ըստ նրա, հանձնաժողովը լավագույն հարթակն է քննարկումների համար:
Չինաստանի Huawei հեռահաղորդակցությունների հսկայի հասույթն առաջիկա երկու տարում 30 մլրդ դոլարով կկրճատվի ընկերությանը սեւ ցուցակում ներառելու ԱՄՆ-ի իշխանությունների որոշման պատճառով:
Թեհրանն այս տարվա հունիսի 27-ից հետո իրեն իրավունք է վերապահում 300 կիլոգրամից ավելի հարստացված ուրան պահել երկրի տարածքում՝ հակառակ իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին, ինչպես նաեւ դադարեցնում է ծանր ջրի արտահանումը:
Իսրայելի եւ Պաղեստինի հաշտեցման ԱՄՆ-ի ծրագրի քաղաքական մասի հրապարակումը կարող են հետաձգել մինչեւ ընթացիկ տարվա նոյեմբեր:
«Սա ի՞նչ է նշանակում… Նշանակում է, որ պարոն Ջհանգիրյանին նախապես հայտնի է, թե ինչ է անելու ՍԴ-ն։ Ու նաև ասաց՝ ես չակերտները չեմ բացի։ Հետո ասաց, որ ՍԴ-ն համենայն դեպս այս կազմով գործը չի քննելու, հետևաբար՝ պետք է հասկանալ, որ ՍԴ-ում փոփոխություններ են տեղի ունենալու…»:
Փախստականների փոխադրող նավ է խորտակվել Թուրքիայի արեւմտյան ափերի մոտ, զոհվել է առնվազն ութ մարդ:
«Այստեղ վիրավորական բան կա, որովհետև երբ ասում եք՝ չե՞ք կարծում, որ Աբովյանն էր պատճառը, դա նշանակում է, այս ընտրության արդյունքը կազմակերպված և կանխորոշված էր ինչ-որ X մարդու, ենթադրաբար, օրինակ՝ Նիկոլ Փաշինյանի կողմից, և քանի որ ինչ-որ պահի չի գոհացրել ասենք՝ Նիկոլ Փաշինյանին, կամ այլ խմբի, որ особо приближенный к императору, իրանք որոշել են, որ Սասուն Միքայելյանը պետք է չլինի և բոլոր պատվիրակներին ասել են՝ սենց կքվեարկեք, սա՞ է ամբողջը»:
«Ի՞նչ է նշանակում միտում, երբ նույն կերպ հրավիրում են նախկին նախագահների, վարչապետին, բազմաթիվ այլ պաշտոնատար անձանց: Ի վերջո, օրենքը բոլորի համար է, և օրենքի առաջ բոլորը հավասար են»:
Բրիտանական հեղինակավոր Financial Times պարբերականը «Լանչ Financial Times-ի հետ» խորագրի շրջանակում Երևանում հանդիպել և զրուցել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հետ:
Հնդկաստանի Բիհարի հյուսիսարեւելյան նահանգում սուր էնցեֆալիտի բռնկումն արդեն հարյուրից ավելի մարդու կյանք է խլել, որոնցից ավելի քան 80-ը երեխաներ են:
Կարճ ժամանակում բեսթսելեր դարձած գրքում հեղինակը գրում էր, որ Ամազոնի հեռավոր բրազիլական ջունգլիներում ապրող պիրահա ցեղի լեզուն հերքում է լեզվի վերաբերյալ ընդունված կանոնները։
ՆԱՏՕ-ի արեւելյան թեւում ԱՄՆ-ի զորքերի հրամանատարությունը կտեղավորեն Լեհաստանում:
Ֆրանսիայի Առնուվիլ քաղաքի քաղաքապետ Պասկալ Դոլը հայտարարել է իր մտադրության մասին՝ բողոքարկելու Առնուվիլ և Արցախի Շեխեր քաղաքների միջև Բարեկամության հռչակագիրը Ֆրանսիայի դատարանի կողմից չեղյալ հայտարարելու որոշումը:
Անգելա Մերկելի այցից անմիջապես հետո աշխատանքից առեղծվածային կերպով ազատվեց ՀՀ վարչապետի խորհրդական Արսեն Խառատյանը, ով իր ազատումը պատճառաբանում է ծիծաղելի և ոչ արժանահավատ ձևով:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ գեներալ-մայոր Վարդան Բալայանն ազատվել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալի պաշտոնից եւ արձակվել զինվորական ծառայությունից՝ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի անցնելու կապակցությամբ:
New York Times (NYT) թերթն ի պատասխան պետական դավաճանության վերաբերյալ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի մեղադրանքների հայտարարել է, որ զանգվածային լրատվամիջոցների հասցեին նման հայտարարությունները վտանգավոր են, իսկ կառավարությունը ծանոթացված է եղել հոդվածի տեքստին նախքան դրա հրապարակումը։
Բուրգ լե Վալանսի քաղաքապետ Մարլեն Մուրիեն հայտարարել է վարչական դատարանի կողմից 2014 թվականի հոկտեմբերին Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանի հետ ստորագրած բարեկամության հռչակագիրը չեղարկելու որոշումը բողոքարկելու մտադրության մասին:
Հնդկաստանի բժշկական ասոցիացիան (IMA)` երկրի բժիշկների առաջատար միավորումներից մեկը, հունիսի 17-ին 24-ժամյա գործադուլ է հայտարարել բժիշկների անվտանգությունն ապահովելու պահանջով:
Փորձելով պայքարել ավազակաիշխանական կոռուպցիայի դեմ, Դուք չեք էլ նկատում, որ ստեղծում եք Ձերը՝ իմքայլական կոռուպցիան: Կոտրեք Ձեր մեծամտությունը և լսեք «ժողջան»-ին, որը չի կարող երջանկանալ նրանից, որ ավազակաիշխանական կոռուպցիան փոխվում է իմքայլականով:
Հոնկոնգ կղզու Ադմիրալտի շրջանում տրանսպորտի երթեւեկությունը նորմալացել է այն բանից հետո, երբ ցուցարարների վերջին խմբերը համաձայնել են ազատել գլխավոր մայրուղիների երթեւեկելի մասի, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության հաջորդ առաջնորդի պաշտոնի թեկնածուների միջեւ հունիսի 16-ի երեկոյան հեռուստատեսային բանավեճերը, որը պետք է երկրի կառավարության ղեկավարի պաշտոնում փոխարինի Թերեզա Մեյին, կայացել են առանց վարչապետական արշավի ֆավորիտ Բորիս Ջոնսոնի մասնակցության եւ բացարձակ հաղթողին չեն բացահայտել
Եվրամիությունը հրապարակել է անօդաչու թռչող սարքերի օգտագործման կանոնների առաջին ժողովածուն:
Հայաստանի Հանրապետության շուրջ 8000 քաղաքացի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամակցելու դիմում է ներկայացրել: