Նանոր Յարությունի Քրտանօղլուն ազգությամբ հայ է, ունի ՀՀ քաղաքացիություն. Նելլի Դավթյան
ԶԼՄ-ները տարածում են տեսանյութ, որում ընտրատեղամասերից մեկում քաղաքացիներից մեկը պնդում է՝ «իմ տան վրա թուրք են բերել, գրանցել»։
FIP.am-ի հետ զրույցում ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը հայտնել է, որ Նանոր Յարությունի Քրտանօղլուն, որը գրանցված է նույն հասցեում հիշյալ քաղաքացու հետ, ազգությամբ հայ է և ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։
Միևնույն ժամանակ, Դավթյանը հայտնել է, որ ընտրատեղամասում բողոքող քաղաքացին իր գրանցման հասցեի տան սեփականության վկայական չունի, առկա են ժառանգության հետ կապված խնդիրներ։
Փաստացի, մամուլում տարածվող քաղաքացու պնդումը կեղծ է։

