Եթե ընդդիմադիր ուժերը հաղթեն, որևէ մեկը չի կարող այդ հաղթանակը խլել նրանցից. Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն իր քաղաքացիական պարտքը կատարեց 29/46 ընտրատեղամասում:

Քվեարկությունից հետո լրագրողները նրան հարց ուղղեցին ՀՀԿ-ական գործիչների կալանավորումների վերաբերյալ, այդ թվում՝ Արմեն Աշոտյանի:

«Այսօր այն օրը չէ, և անհրաժեշտ է ամբողջովին գնահատական տալ օրվա իշխանությունների գործելաճին: Ես եկել եմ այստեղ քվեարկելու, որպեսզի հաղթի այն Հայաստանը, որն ի վիճակի է պահել իր սահմանների անձեռնմխելիությունը, ապահովել իր քաղաքացիների անվտանգությունը, իրավունքներն ու ազգային արժանապատվությունը: Քվեարկել եմ այն Հայաստանի օգտին, որտեղ սուտն ու զրպարտությունը դատապարտելի են, իսկ ակտիվ քաղաքական կեցվածքը՝ գնահատելի, այն Հայաստանի օգտին, որտեղ իշխանությունները չեն կախում ընդդիմադիրների վրա տխրահռչակ փողերի լվացում հոդվածը»,-նշեց Սերժ Սարգսյանը:

Ինչ վերաբերում է ԱԺ ընտրություններին ՀՀԿ-ի չմասնակցելուն, ՀՀ 3-րդ նախագահը պատասխանեց.

Կարդացեք նաև

«Ես չեմ կարծում, որ մեր քայլը մեծահոգություն էր, այլ զուտ սթափ հաշվարկի արդյունք, և, կարծում եմ, մենք այդ մասին կարող ենք դատել այսօր ժամը 20:00-ից հետո, տեսնելով, թե ինչպիսի ակտիվություն ցուցաբերեցին մեր քաղաքացիները: Եթե գոնե 10 տոկոսով ավելին գան ընտրատեղամասեր, քան 2021 թվականին էր, ապա ես կհամարեմ, որ մեր որոշումն արդարացված էր»:

Այս համատեքստում Սերժ Սարգսյանը բոլորին խնդրեց մասնակցել քվեարկությանը, որովհետև իրենց մասնակցությունից է կախված, թե ՀՀ-ում ո՞ր քաղաքական ուժը կլինի իշխանության:

Հակադարձմանը՝ ընտրություններով հնարավո՞ր է իշխանություն փոխել, և եթե չփոխվի և ՔՊ-ն նորից վերարտադրվի, պե՞տք է ընդդիմությունը փողոցային պայքարի քայլեր ձեռնարկի, թե՞ կընդունի պարտությունը ու կշարունակի աշխատել ԱԺ-ում:

«Ես կարծում եմ, որ ձեր հարցի երկրորդ մասին հստակ կարող են պատասխանել այն քաղաքական ուժերը, որոնք մասնակցում են ընտրապայքարին: Մեր մոտեցումը կլինի պաշտպանել նրանցից ամենաշատ ձայն ստացածների դիրքորոշումը: Իսկ թե ընտրություններով հնարավոր կլինի՞ իշխանություն փոխել, այդ հարցի պատասխանը կստանանք ժամը 24:00-ից հետո»,-շեշտեց Սերժ Սարգսյանը:

Դիտարկմանը, թե ՀՀԿ կարկառուն դեմքեր հայտնվել են «Ուժեղ Հայաստան»-ի և «Հայաստան» դաշինքի ցուցակի առաջին տեղերում, արդյո՞ք իր հետ համաձայնեցված է, 3-րդ նախագահն արձագանքեց.

«Ես չեմ կարծում, որ էդպիսի դեպքեր կան, որ ՀՀԿ անդամներն առաջին շարքերում են հայտնվել: Կարո՞ղ եք ասել՝ էդ ո՞ր ընտրացուցակում են առաջին շարքում հայտնվել, չկա այդպիսի բան: Էդգար Ղազարյանը ՀՀԿ-ական չի, հետո՝ նա առաջին շարքերու՞մ է, առաջին շարք ասելով, ես նկատի ունեմ մինչև 5-րդ համարը»:

Հակադարձմանը, որ իշխանությունը Սամվել Կարապետյանի և Արման Թաթոյանի ուժին կապում է Ձեզ հետ, ՀՀԿ-ի հետ, ռեբրենդինգ եղած ՀՀԿ-ն են, Սերժ Սարգսյանը նշեց. «Իրենց կարծիքով՝ ամբողջովին «վարկաբեկել» են ՀՀԿ-ին, և այդպիսով փորձում են վարկաբեկել այն ուժին, որի հետ մեզ ասոցացնում են»:

Իսկ հարցին՝ եթե Նիկոլ Փաշինյանը բավարար ձայներ չհավաքի, անցնում կհանձնի՞ իշխանությունը հաղթած թեկնածուին, Սերժ Սարգսյանը վստահեցրեց, որ բավարար չափով չի ճանաչում նրան:

«Բայց եթե քվեարկության արդյունքներով, ընդդիմադիր ուժերը հաղթեն, որևէ մեկը չի կարող այդ հաղթանակը խլել նրանցից»,-շեշտեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930