«Անկեղծ ասեմ՝ նույնիսկ 1-ի փոխարեն 2 նախագիծ է դիտարկվում». Արարատ Միրզոյանը՝ վեթինգի մասին
Ընտրական օրենսգրքի փոփոխությունների հետ կապված 1-2 հանդիպում եղել է, առաջիկայում կլինի հերթական հանդիպումը: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ նկատելով, որ հրատապությամբ պայմանավորված որոշ նախագծեր առաջ են ընկել, սակայն ԸՕ փոփոխություններն օրակարգում են:
Սահմանադրականի մասով, ըստ նրա, դեռ շատ առաջընթաց չկա, բայց դա նույնպես կարևոր է և հերթի մեջ է:
Անդրադառնալով վեթինգի խնդրին՝ Ա.Միրզոյանը նշեց, որ շատ կարևոր քննարկումներ են եղել, այդ թվում՝ քաղհասարակության ներկայացուցիչների հետ. «Անկեղծ ասեմ՝ նույնիսկ 1-ի փոխարեն 2 նախագիծ է դիտարկվում»: