Բաժիններ՝

Ադրբեջանում չորս մարդ է զոհվել շուկայում տեղի ունեցած հրաձգության հետևանքով

Ադրբեջանում չորս մարդ է զոհվել, եւս երեքը՝ տուժել հունիսի 17-ին երկրի Աղստաֆայի շրջանի Բեյուք Քեսիք գյուղի շուկայում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով: Այդ մասին ասած է հանրապետության Գլխավոր դատախազության եւ ՆԳ նախարարության մամուլի ծառայությունների տարածած հաղորդագրության մեջ:

Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով 08:00-ին: Իրավապահ մարմինների տվյալներով՝ Կալաշնիկով ինքնաձիգից կրակ է բացել նույն շրջանի Սադըխլը գյուղի բնակիչ Էլնուր Սուլեյմանովը:

«Հրաձգության հետեւանքով սպանվել են Սադըխլըի բնակիչներ Շարգիա Մուսաեւան, նրա երկու որդիները, ինչպես նաեւ գյուղի բնակչուհի Ագել Զեյնաբ Ջալիլովան, եւս երեք մարդ մարմնական ծանր վնասվածքներ է ստացել»,-ասված է հաղորդագրության մեջ: Պատահարի փաստով շրջանային դատախազությունում քրեական գործ է հարուցվել:

«Օպերատիվ-հետաքննչական կանխարգելիչ միջոցառումների շնորհիվ Սուլեյմանովը կամավոր հանձնվել է ոստիկանությանը եւ ներկայացրել հանցագործության գործիքը»,-հայտնել են գլխավոր դատախազությունը եւ ՆԳ նախարարությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս