
Արարատ Միրզոյանը բացառում է Գագիկ Ծառուկյանի դեմ որևէ գրոհի կազմակերպումը

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը բացառում է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի դեմ որևէ գրոհի կազմակերպում:
Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ բոլորովին համաձայն չէ նման կարծիք հնչեցրած մարդկանց հետ:
«Ի՞նչ է նշանակում՝ միտում, երբ նույն կերպ հրավիրում են նախկին նախագահների, վարչապետին, բազմաթիվ այլ պաշտոնատար անձնանց: Ի վերջո, օրենքը բոլորի համար է, և օրենքի առաջ բոլորը հավասար են: Եթե որևէ գործի քննության շրջանակներում իրավապահ մարմինն անհրաժեշտություն է գտնում հրավիրել տեղեկություններով կիսվելու որևէ մարդու՝ անկախ զբաղեցրած պաշտոնից, այդ մարդը պարտավոր է գնալ ու իր կարծիքն ասել»,- ասաց Ա.Միրզոյանը՝ հորդորելով թեման այդքան «չեփել», քանի որ այն այդքան չկա: