Առնուվիլի քաղաքապետը կբողոքարկի Արցախի Շեխեր քաղաքի հետ Բարեկամության հռչակագիրը չեղյալ հայտարարելու որոշումը
Ֆրանսիայի Առնուվիլ քաղաքի քաղաքապետ Պասկալ Դոլը հայտարարել է իր մտադրության մասին՝ բողոքարկելու Առնուվիլ և Արցախի Շեխեր քաղաքների միջև Բարեկամության հռչակագիրը Ֆրանսիայի դատարանի կողմից չեղյալ հայտարարելու որոշումը: Այս մասին հայտնում է france-artsakh կայքը:
«Ֆրանսիական սահմանդրությունը տեղական մարմիններին երաշխավորում է ազատ կառավարում եւ նրանց տալիս է բազմաթիվ ապակենտրոնացված իրավասություններ, այդ թվում միջազգային գործունեություն վարելու իրավունք, պայմանով, որ այդ գործունեությունը հարգի Ֆրանսիայի միջազգային հանձնառությունները: Հռչակագիրը իրենից ներկայացնում էհայտարարություն երկու ժողովուրդների միջեւ՝ սպորտի, մշակույթի, կրթության եւ այլ բնագավառներում բարեկամություն հաստատելու մասին։ Այն որեւե կերպ չի ոտնահարում գործադիր իշխանության իրավասությունները երկրի արտաքին քաղաքականության ոլորտում», նշել է քաղաքապետը։