Հայաստանում դատական բարեփոխումների, իրապես անկախ և անկողմնակալ դատական բարեփոխումների իրականացումն ամբողջական է դարձնում հեղափոխության փիլիսոփայությունը։
Ֆրանսիա-Արցախ քաղաքային խորհուրդների գործակցության համաձայնագրերն անվավեր հայտարարող ֆրանսիական դատարանի որոշումը միանշանակ մեկնաբանություններով արձագանքելը քաղաքականորեն կարող է ճիշտ ընկալման համարժեք չլինել։
Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում ապրիլից սկսած զինված բախումների հետևանքով զոհվել է 691 մարդ:
Հունիսի 17-ը ՄԱԿ-ի որոշմամբ նշվում է որպես անապատացման և երաշտի դեմ պայքարի միջազգային օր։ Այդ առթիվ թուրք մասնագետները ահազանգում են, որ Թուրքիան կանգնած է անապատացման և երաշտի վտանգի առաջ։
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնությամբ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարության հետ հունիսի 17-ին, տեղի է ունեցել միջկուսակցական հանդիպում, որին Դաշնակցության կողմից մասնակցել են ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամ Արսեն Համբարձումյանը և ՀՅԴ մասնագիտական ոլորտային հանձնախմբերի համակարգող Արծվիկ Մինասյանը:
«Չի կարելի նման բան ասել: Նման ձևակերպումներով վիրավորում են ֆրանսիացիներին: Էս դարում մի փորավարձով ո՞վ է խաբվում: Չեն հասկանո՞ւմ, որ վիրավորում են ֆրանսիական դատարանը: Հիմա մենք կարո՞ղ ենք ակնկալել, որ այս հայտարարություններից հետո բացասական արձագանք է լինելու, իհարկե, կարող ենք»:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ընտրողների շրջանում ժողովրդականության ցուցանիշով զիջում է հինգ դեմոկրատների, որոնք կարող են նրա մրցակիցը դառնալ պետության ղեկավարի 2020 թվականի ընտրություններում:
Ակտիվիստ Նարեկ Սամսոնյանի գլխավորած «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության անդամներն այսօր՝ հունիսի 17-ին, բողոքի ցույց էին անում Բաղրամյան 26 հասցեում՝ ՀՀ նախագահական նստավայրի դիմաց։
«Այսօր ԱԺ Արտաքին հարաբերությունների նիստից հետո, որի շրջանակներում քննարկվել էր նաև ՌԴ դեսպանի և Ռոբերտ Քոչարյանի միջև տեղի ունեցած հանդիպումը, խոսել եմ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ։
Ստամբուլի Ֆաթիհ թաղամասում արյունալի միջադեպ է տեղի ունեցել վրացիների և ռուսների մասնակցությամբ։
Քանի որ այս հարցերը հանրային մեծ հետաքրքրություն ու հնչեղություն ունեն, մենք այն ԱԺ նախագահին ենք ուղղում հրապարակայնորեն։ Պատասխանները ևս կհրապարակվեն նույն ձևաչափով։
«Մենք որևէ երկրի հետ հարաբերությունները չենք զարգացնում ի հաշիվ այլ երկրի հետ հարաբերությունների: Իրանը մեր գործընկերն է, մենք Իրանի հետ վաղուց ունենք ընդհանուր շահեր, Իրանի հետ աշխատում ենք, միևնույն ժամանակ մենք ունենք շատ լավ հարաբերություններ ԱՄՆ-ի հետ, ԱՄՆ-ը նույնպես մեր գործընկերն է, և Ռուսաստանը մեր դանակիցն է»:
Ալբանիայի նախագահ Իլիր Մետայի պաշտոնազրկման գործընթացը հանրապետությունում պաշտոնապես սկսվել է այն բանից հետո, երբ կառավարող Ալբանիայի սոցիալիստական կուսակցության պատգամավորական խումբը համապատասխան պահանջը հանձնել է խորհրդարանի մարմիններին:
Միացյալ Նահանգներն անկայունության գլխավոր աղբյուրն է Պարսից ծոցի գոտում եւ պետք է հեռանա այդ տարածաշրջանից:
Հանդուրժողականության և խաղաղության համաշխարհային խորհրդի գործունեությունը հիմնականում ուղղված է սոցիալական և մարդասիրական ոլորտներին առնչվող համընդհանուր հիմնախնդիրներին:
«Վրաստան-Ադրբեջան-Թուրքիա եռակողմ ռազմական համագործակցությունը չի կարող սպառնալիք լինել Հայաստանի համար»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց վրացի վերլուծաբան Իրակլի Մենագարիշվին:
Ինչ լավ է գոնե Ջեֆերսոնը, Հավելը և, վերջապես, Մանդելան սա չեն լսում, թե չէ ստիպված կլինեին միանգամից զարմանքից սրտի կաթված ստանալ:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերին, ով Հայաստանում ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը:
Հայաստանի կառավարությունը ամեն ինչ անում է, դատական համակարգի անկախության և անկողմնակալության ապահովման համար:
Այսօր` հունիսի 17-ին, «Քաղաքացիական գիտակցություն» ազատական հասարակական կազմակերպության և AntiFake.am փաստերի ստուգման և տեղեկատվության տրամադրման հարթակի նախաձեռնությամբ տեղի է ունեցել խորհրդանշական բողոքի ակցիա Նախագահական նստավայրի դիմաց` #Anti_Fake_President խորագրով:
Որպես կանոն՝ նման աշխատաժողովների ժամանակ քննարկվում և առաջ են քաշվում կուսակցության գաղափարախոսական հիմնահարցեր, ընդհանուր կուսակցաշինությանը վերաբերող քայլեր: Սակայն ՔՊ-ական ֆորումն ուղղված էր ոչ թե երկրի զարգացմանը կամ կուսակցական շինարարությանը, այլ ավելի շատ նախկին իշխանություններին ուղղված ինչ-ինչ հայտարարություններ անելուն։
ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը հունիսի 20-21-ին պետական այցով կգտնվի ԿԺԴՀ-ում:
«Այսօր գործադիր և օրենսդիր իշխանություններն ասում են, որ ճնշում չկա դատարանների նկատմամբ, բայց այդ ամեն ինչը դուք այսօր տեսնում եք, հետևությունները դուք արեք։ Նայեք, լսեք, գնահատեք՝ կա՞, թե՞ չկա։ Այսպիսի ճնշումներ, երևույթներ, այսպիսի միջնադարյան դրսևորումներ ես ինքս երբևէ ոչ լսել եմ, ոչ տեսել։ Ինչ վերաբերում է հարցի այն կողմին, թե իբր Ռ. Քոչարյանի կողմից դատարանների վրա ճնշում կա, տեսեք, այն, որ դատավորը նշանակված է եղել պարոն Քոչարյանի կողմից, դա այսօր նրան որևէ լծակ չի տալիս դատավորի նկատմամբ։ Դուք պետք է տեսնեք, թե ո՞վ այսօր ունի այդ լծակները»:
«Մենք ցանկացած հանդիպում արժևորում ենք, ինչը թույլ է տալիս տարածաշրջանում պահպանել խաղաղություն և կայունություն։ Ինքնին այս ամենը շատ կարևոր է, բայց ակնկալել ինչ-որ առաջընթաց՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանը որևէ ձևով չի վերանայում իր դիրքորոշումը՝ վաղաժամ է»:
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է, որ եվրոպական երկրները դեռ որոշ ժամանակ ունեն իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը պահպանելու համար:
Ղրղզստանի խորհրդարանի պատգամավորները հունիսի 17-ին մեղադրանքներ են առաջադրել երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւի դեմ, որոնք կարող են հանգեցնել պետության նախկին ղեկավարին անձեռնմխելիությունից զրկելուն:
«Այստեղ խնդիրը միայն ակադեմիական գիտելիքի պակասի մեջ չէ, իրական ժողովրդավարական պրոցեսների չիմացության մեջ չէ։ Հայաստանի ղեկավարները չեն պատկերացնում, որ նման արտահայտություններով վիրավորում են մյուս երկրներին, և նեղվում են, երբ միջազգային հարթակներում իրենց ձեռք են առնում»։
Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ հարաբերությունների լարվածությունը կարող է մեղմացնել այն երկիրը, որի ազդեցության ուժը Վաշինգտոնի վրա մեծ է, հայտարարել է Իրանի նախկին նախագահ (2005 – 2013 թթ.) Մահմուդ Ահմադինեժադը։
Եվրամիությունն աշխատում է նոր հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ, որովհետեւ առանց նրա չկա անվտանգության ճարտարապետություն: