«Դժվար թե քաղաքական բոմժությունը թակի նրա դուռը: Նա միանգամից հայտնվելու է պատմության աղբանոցում»

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Դժվար թե քաղաքական բոմժությունը թակի Փաշինյանի դուռը: Նա միանգամից կհայտնվի պատության աղբանոցում:

Մարդ չգիտի՝ լա՞ թե՞ խնդա:

Փաստորեն նիկոլականները պնդում են, թե այսօր աշխարհի ժողովրդավարության բաստիոնը ոչ թե ԱՄՆ-ն ու Եվրոպան են, այլ Հայաստանը:

Ինչ լավ է գոնե Ջեֆերսոնը, Հավելը և, վերջապես, Մանդելան սա չեն լսում, թե չէ ստիպված կլինեին միանգամից զարմանքից սրտի կաթված ստանալ:

Չնայած, եթե Հիտլերը իր շարժումը մաքուր քրիստոնեական էր համարում, ինչի քայլիստները դատարանների շրջափակումն ու ասֆալտին փռելը ժողովրդավարություն չէի՞ն համարի:

Բայց սա վերջը չէ դեռ:

Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը հերթական անգամ նշում է, թե իր կուսակցությունը իզմեր չունի:

Հերթական անգամ նա խաբում է հասարակությանը:

Իզմ ունեն և այդ իզմը կոչվում է նիկոլիզմ-պոպուլիզմ, որի հիմքը մարդկանց մոլորեցնելն ու մանիպուլացնելն է: Իսկ քաղաքական բոմժերի պահով ասեմ. թող Նիկոլը հանգիստ լինի:

Դժվար թե քաղաքական բոմժությունը թակի նրա դուռը:
Նա միանգամից հայտնվելու է պատմության աղբանոցում:

Այդպիսին է պոպուլիզմի բոլոր ջատագովների ճակատագիրը»:

Դժվար թե քաղաքական բոմժությունը թակի Փաշինյանի դուռը: Նա միանգամից կհայտնվի պատության աղբանոցում: Մարդ չգիտի՝ լա թե՞…

Gepostet von Էդուարդ Շարմազանով Eduard Sharmazanov am Sonntag, 16. Juni 2019

Տեսանյութեր

Լրահոս