
ՌԴ դեսպանն Ռոբերտ Քոչարյանի հետ ունեցած հանդիպման համար անցած ուրբաթ հրավիրվել է ԱԳՆ. Ռուբեն Ռուբինյան

ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Այսօր ԱԺ Արտաքին հարաբերությունների նիստից հետո, որի շրջանակներում քննարկվել էր նաև ՌԴ դեսպանի և Ռոբերտ Քոչարյանի միջև տեղի ունեցած հանդիպումը, խոսել եմ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ։
Նախարարն ինձ տեղեկացրեց, որ իրականում ՌԴ դեսպանն այս առնչությամբ անցած ուրբաթ հրավիրվել է ԱԳՆ, որտեղ դեսպանի հետ տեղի է ունեցել զրույց՝ ՀՀ ներքին գործերին չմիջամտելու համատեքստում։
Իսկ փոխնախարար Գրիգոր Հովհաննիսյանն այս մասին հանձնաժողովի նիստի ընթացքում չէր ասել, որովհետև այդ պահին չուներ տեղեկությունը հրապարակայնացնելու թույլտվություն»։
https://www.facebook.com/azatutyun/videos/2292738740794260/
Հիշեցնենք, որ ԱԳ փոխնախարար Գրիգոր Հովհաննիսյանը ԱԺ-ում հայտարարել էր, որ ՌԴ դեսպանը որևէ սխալ բան չի կատարել, ինչի համար նրան կարող էին հրավիրել ԱԳՆ՝ պարզաբանումներ տալու համար:
https://www.facebook.com/ruben.rubinyan/posts/2424284590926987