
ԱՄՆ-ի պատվիրակության ղեկավարն արդյունավետ է համարել Դոհայում թալիբների հետ կայացած բանակցությունները

«Թալիբան» արմատական շարժման հետ բանակցություններում ամերիկյան պատվիրակության ղեկավար, Աֆղանստանի խնդրով ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Զալմայ Խալիլզադն արդյունավետ է համարել բանակցությունների հերթական՝ թվով ութերորդ փուլը, որը Դոհայում ավարտվել է Իդ ալ Ադհա մուսուլմանական տոնի սկսվելու կապակցությամբ։
«Մենք ավարտեցինք բանակցությունների փուլը, որն ՄԱՆ-ի եւ «Թալիբան»-ի միջեւ սկսվել էր օգոստոսի 3-ին: Վերջին մի քանի օրերին կողմերը կենտրոնացել էին տեխնիկական մանրամասների քննարկման վրա: Այն արդյունավետ էր»,-գրել է Խալալզադն իր Twitter-ում: Նա հայտնել է, որ վերադառնում է Վաշինգտոն՝ կոնսուլտացիաներ անցկացնելու հերթական քայլերի շուրջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: