«Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ներքին լսարանի համար էր արված». Արմեն Վարդանյան

Օգոստոսի 5-ին Ստեփանակերտում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին գնահատական տալու Բաքվի կոչերն անպատասխան են մնացել, և Մինսկի խմբի համանախագահները դեռ չեն արձագանքել: Քաղաքագետ Արմեն Վարդանյանը 168.am-ի հետ զրույցում նորմալ գնահատեց միջազգային արձագանքի բացակայությունը։

«Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ներքին լսարանի համար էր արված և, վստահ եմ, եթե համանախագահները նման հարց բարձրացնեն, Ն.Փաշինյանն այդպես է պատասխանելու։ Դա միայն հայկական կողմը չի այդպես, որ ներքին լսարանի համար է հայտարարություններ անում։ Ժամանակ առ ժամանակ Իլհամ Ալիևը նույնպես անում է նման հայտարարություններ, օրինակ՝ պետք է գրավեն Զանգեզուրն ու Երևանը»,- ասաց Ա.Վարդանյանը։

Նա վստահություն հայտնեց, որ Ալիևը հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններում միանգամայն այլ հռետորաբանությամբ է հանդես գալիս, և նույնը կանի նաև Նիկոլ Փաշինյանը. «Դրանից պետք չի մեծ ապոկալիպտիկ եզրակացություններ անել, և դրանից ՀՀ դիրքն ու վարկը բանակցություններում չեն տուժի»։

 

Տեսանյութեր

Լրահոս