
Մյանմայում սողանքի զոհերի թիվը հասել է 59-ի

Մյանմայի Մոն հարավարեւելյան նահանգում սողանքի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 59-ի: Այդ մասին հայտնել է «Սինհուա» գործակալությունը՝ հղում անելով հրշեջ ծառայությանը:
Ավելի վաղ հաղորդվել էր 51 զոհվածների մասին:
«Փրկարարական գործողությունները դեռեւս շարունակվում են եւ կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ դեն գտնվել զոհերի բոլոր մարմինները»,-գործակալությանը հայտարարել է ծառայության ներկայացուցիչը: Նրա խոսքով՝ կձեռնարկվեն նախազգուշական բոլոր անհրաժեշտ միջոցները:
Սողանքն առաջացել է հորդառատ անձրեւների հետեւանքով: Տեղատարափների պատճառով հեղեղվել են Մոն նահանգի մի քանի գյուղեր, մի շարք դպրոցներ ժամանակավորապես փակվել են, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: