Ավստրալիայի հարավարևելյան ափին 35 տարվա ընթացքում առաջին անգամ ձյուն է տեղացել
Անցած հանգստյան օրերին Ավստրալիայի հարավարեւելյան տարածաշրջանում, որը հայտնվել է անտարկտիկական ցիկլոնի տիրապետության ներքո, վերջին 35 տարվա ընթացքում առաջին անգամ ձյուն է տեղացել: Օգոստոսի 12-ին այս մասին պատմել են Հիդրոօդերեւութաբանության ազգային բյուրոյում։
Kangaroos feeling bouncy about the #snow near Goulburn in New South Wales, Australia! pic.twitter.com/1QRqCRlhKk
— BBC Weather (@bbcweather) August 12, 2019
Բյուրոյի ավագ օդերեւութաբան Դին Ստյուարդի խոսքով՝ Վիկտորիայի եւ Նոր Հարավային Ուելսի նահանգներում ձյունը եկել է անտարկտիկական սառցային ճակատի պատճառով: Հարավային բեւեռից եկած ցիկլոնը ափ է բերել ցուրտ եւ սաստիկ պոռթկուն քամի, ձյան տեղումներ եւ ձնահողմեր:
«Վաղ առավոտյան ձյան ծածկույթը զարմացրել եւ ուրախացրել է Վիկտորիայի նահանգի բնակիչներին: Իսկական ձնահողմերն ու ձյան տեղումները ընդարձակ տարածքներ են ծածկել Մելբուռնից հյուսիս ընկած շրջանում, եւ դա շատ արտասովոր է: Քաղաքներից շատերը, որոնց փողոցները ձյունով են ծածկվել հանգստյան օրերին, երբեք ձյունահողմեր չեն տեսել, եւ քաղաքային ծառայությունները պարզապես պատրաստ չեն իրադարձությունների այդ զարգացմանը, այնպես որ ճանապարհների մի մասը փակվել է:
Բարեբախտաբար, ձյունը հալվել է մինչեւ նոր աշխատանքային շաբաթվա սկսվելը»,- հավելել է նա: Դա եղել է առաջին ձյունը 1985 թվականից ի վեր, երբ Գոուլբեռնում ձյան բարակ ծածկույթ առաջացավ: Լեռներում ձյան տեղումների մեղավոր է դարձել ցածր ճնշման տիրույթը, որը մեզ մոտ է եկել հեռավոր հարավից եւ Տասմանիայից, այն սառեցրել է օդը եւ առատ տեղումներ բերել»,- նշել է օդերեւութաբան Մայքլ Էֆրոնը:
Սիդնեյում եւ Մելբուռնում անբարենպաստ եղանակը սահմանափակվել է սոսկ սաստիկ սառցային քամիով, որի պառթկումները հասել են ժամում 100 կիլոմետրի, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Snow in Australia; it really happens pic.twitter.com/SzXdPt56TY
— John Martin (@Wingtags) August 11, 2019