Բաժիններ՝

ԱՄՆ-ը 125 մլն դոլարի հավելյալ հումանիտար օգնություն կտրամադրի Աֆղանստանին

Միացյալ Նահանգները լրացուցիչ հումանիտար օգնություն կհատկացնի Աֆղանստանին 125 միլիոն ԱՄՆ-ի դոլարի չափով: Այդ մասին ասված է Քաբուլում ԱՄՆ-ի դեսպանության հայտարարության մեջ:

Ինչպես նշվում է հայտարարության մեջ, Աֆղանստանին եւ աֆղան փախստականներին տրամադրվող հումանիտար օգնության ընդհանուր ծավալն այժմ կազմում է գրեթե 190 մլն դոլար: Լրացուցիչ միջոցները նախատեսված են պարենային օգնություն, սնունդ, խմելաջուր, անհետաձգելի բուժօգնություն տրամադրելու համար, ինչպես նաեւ հնարավոր տարերային աղետները դիմագրավելու համար:

Բացի այդ, միջոցների մի մասը կուղղորդվի փախստականների վերադարձի համար պայմանների ստեղծմանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031