
Հալեպում էեկտրամատակարարումը պլանավորում են լիովին վերականգնել մինչև օգոստոսի վերջը

Սիրիայի Հալեպ քաղաքի բնակչության ավելի քան 80 տոկոսն արդեն ապահովված է էլեկտրաէներգիայով, քաղաքում էլեկտրամատակարարումը պլանավորվում է լիովին վերականգնել մինչեւ օգոստոսի վերջը: Այս մասին ասել է քաղաքի էներգետիկական ընկերության ղեկավար Մուհամադ Սոլլան:
Էլեկտրաէներգիայի մատակարարման վերականգումը քաղաքի իշխանությունների գերակա խնդիրն է: Այժմ տեղի էներգետիկներն ամենից շատ աշխատանք ունեն քաղաքի արեւելյան մասում:
«Դա Սալահադդինի շրջանն է, պատերազմի ժամանակ այն գործնականում լիովին ավերել են: Զինյալները գողացել են ոչ միայն հաղորդալարերը, այլեւ ամբողջ սարքավորանքը: Մենք անցկացնում ենք մալուխները եւ դրանք հասցնում նոր ենթակայաններին, որոնք արդեն վերականգնված են: Երեկոյան դեմ եւս շուրջ երկու հազար ընտանիքներ կկարողանան օգտվել էլեկտրականությունից առանց սահմանափակումների: Դե իսկ մինչեւ ամսվա վերջը մենք պլանավորում ենք լույս անցկացնել Հալեպի արեւելյան բոլոր շրջաններում»,- ասել է Սոլլան, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: