Իրանի ԱԳ նախարարը Փարիզում հանդիպելու է Մակրոնի եւ Ֆրանսիայի իր պաշտոնակցի հետ
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտնել է, որ մտադիր է օգոստոսի 23-ին Փարիզում հանդիպում անցկացնել Ֆրանիսայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ իր պաշտոնակից Ժան-Իվ լե Դրիանի հետ:
«Ուրբաթ, շարունակելով իմ եվրոպական այցերը, ես հանդիպում եմ Ֆրանսիայի նախագահի եւ արտաքին գործերի նախարարի հետ»,- Զարիֆի խոսքը մեջբերել է IRIB պետական հեռուստառադիոընկերությունը:
Օգոստոսի 19-ին նախարարն արդեն եղել է Ֆինլանդիայում, որտեղ բանակցություններ է վարել այդ երկրի ղեկավարության հետ, ինչից հետո նա ուղեւորվել Է Շդեդիա: Այնտեղից նախարարը պալանավորում է մեկնել Նորվեգիա:
Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին հայտնել է, որ Զարիֆը կայցելի Ճապոնիա եւ Չինաստան:
Նա նշել է, որ օրակարգը ներառելու է երկկողմ համագործակցության հարցերը եւ հրատապ այլ խնդիրներ:
Մուսավին հավելել է, որ օգոստոսի վերջին պլանավորված են Զարիֆի ուղեւորություններն Ասիայի երկրներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: