Բաժիններ՝

Ուրուգվայի նախագահը հայտնել է, որ իր մոտ թոքերի քաղցկեղ են հայտնաբերել

Ուրուգվայի նախագահ Տաբարե Վասկեսի թոքում չարորակ գոյացություն է հայտնաբերվել: Այս մասին նա ինքն է հայտնել լրագրողներին:

«Ես ժողովրդին տեղեկացնում եմ, որ շերտագրական հետազոտության ժամանակ հաստատվել է չարորակ գոյացության առկայությունն իմ աջ թոքում»,- հայտնել է Վասկեսը, որն ինքը կրթությամբ ուռուցքաբան է:

Նախագահը, որը 79 տարեկան է, հավելել է, որ մեկ կամ երկու օր կմնա հիվանդանոցում լրացուցիչ հետազոտությունների անցկացման համար: Վասկեսը նշել է, որ իրեն լավ է զգում:

Վասկեսը երկրորդ անգամ Ուրուգվայի նախագահի պաշտոնն ստանձնել է 2015 թվականի մարտին: Նրա առաջին մանդատը տեւել է 2005-ից մինչեւ 2010 թվականը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս