ՊՆ-ում պաշտոնատար անձ է հեռացվել պաշտոնից․ նախարարության հնաբնակները՝ Տոնոյանի դե՞մ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Թավշյա հեղափոխությունից հետո ՊՆ-ում նախարար դարձած Դավիթ Տոնոյանը սկսել է մեծ բարեփոխումների շարք, սակայն նրա այդ քայլերը ՊՆ հնաբնակ պաշտոնյաներին այդքան էլ դուր չեն գալիս:
Թերթի տեղեկություններով` հարցը հիմնականում վերաբերում է բանակին մատակարարվող ապրանքների գնումների գործընթացին:
Տոնոյանը փորձել է վերջ տալ այն սխեմային, որով գնումների գործընթացում հաղթող են դառնում պաշտոնյաների հետ փոխկապակցված անձինք:
Թերթի տեղեկություններով` օրերս բանակին անհրաժեշտ ապրանք մատակարարելու ու պայմանագիր կնքելու գործընթացը մի փոքր ուշացել է, եւ մի շարք խոշոր մատակարարների ՊՆ-ից որոշ պաշտոնյաներ ասել են` գումար տան բանակի համար անհրաժեշտ ապրանքը գնելու համար, հետո նոր գնումների մրցույթը կհայտարարեն, ու նրանք կհաղթեն մրցույթում:
Եվ, ահա, այս գործընթացի մասին իմացել է նախարար Տոնոյանը եւ կանգնեցրել է գործընթացը, ու այս գործընթացի հետեւանքով, մեզ հասած լուրերի համաձայն, ՊՆ-ում մեկ պաշտոնատար անձ է հեռացվել պաշտոնից»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: