Հայկ Մարությանի համար այս աշունը կլինի վերջինը. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի համար այս աշունը կլինի վերջինը. Նա հրաժարական կտա, հրաժարականը Նիկոլ Փաշինյանն ստիպված կլինի ընդունել («Կարգին Հայկոն» երկու անգամ արդեն հրաժարական է ներկայացրել, Նիկոլը չի ընդունել):

Քաղաքային տնտեսության, տրանսպորտի ու աղբահանության անմխիթար վիճակն այլ ելք չի թողել Փաշինյանին՝ դառնալով նրա վարկանիշի անկման լուրջ պատճառներից մեկը:

Սցենարը, ասում են, կզարգանա հետեւյալ կերպ. Երեւանի ավագանին երկու անգամ չի կարողանա քաղաքապետ ընտրել իր կազմից, որովհետեւ եղածների մեջ չկա տնտեսության կազմակերպիչ, ապա «Իմ քայլը» ներսից կքանդվի (շատերը «կզբաղվեն» այդ գործով), Փաշինյանն էլ այլեւս չունի այն հեղինակությունը, որ քաղաքապետ դարձնի հերթական «պոլի փետ» թեկնածուին:

Ելքը կլինի մեկը` քաղաքապետի նոր ընտրություններ, որոնք հաղթական ավարտ չեն ունենա «Իմ քայլի» համար, որովհետեւ Փաշինյանի վարկանիշն այդ ժամանակ, Երեւանի ավագանու ընդդիմադիր աղբյուրների համոզմամբ, արդեն քսան տոկոս էլ չի լինի»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30