«Մենք բոլորս դեռ վայելելու ենք իշխանությունների «սկզբունքայնության» ճկունությունը». Վլադիմիր Մարտիրոսյան

«Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Չգիտեմ պատահականությո՞ւն է արդյոք, որ վարչապետը այսօր ԱԺ-ի հարց ու պատասխանի ժամանակ հաստատուն և վստահ ձևով խոսեց պետության, պետականության, իրավունքի ուժի, պետության իրավական բնույթի, ազգային և պետական շահի սկզբունքային կարևորության մասին, ինչը ինձ անկեղծ շատ կարճ ժամանակով ուրախացրեց: Կարծում եմ՝ ոչ, պատահական չէր:

Սա պետության իրավական բնույթի և օրենքի գերակայության թեզի հիմնավորման, կարևորման «մարզումն» էր, որը առաջիկայում դրվելու է շրջանառության մեջ որպես արգումենտ, երբ գան դժգոհությունների նոր ալիքներ, որոնք կապված են լինելու ոչ միայն Ամուլսարի, այլ հայտնի «իրավա-քաղաքական»-քրեական գործերի հնարավոր «ձախողման» հետ:

Մենք բոլորս դեռ վայելելու ենք իշխանությունների «սկզբունքայնության» ճկունությունը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30